«Ախտահանման աշխատանքներ իրականացվում են քաղաքի բոլոր հատվածներում, գլխավոր և երկրորդական փողոցներում». Սամվել Բալասանյան
29.03.2020
Հայաստանի համայնքների միությունը շարունակում է ներկայացնել, թե արտակարգ դրության օրերին ինչպես է նթանում կյանքը Հայաստանի համայնքներում: «Համայնքներն արտակարգ դրության ժամանակ» խորագրով նոր նախաձեռնության շրջանակներում ներկայացնում ենք տեղեկություններ ՀՀ համայնքներում տիրող իրավիճակի և համայնքներում անցկացվող կանխարգելիչ միջոցառումների մասին: Ներկայացնում ենք, թե ինչ կանխարգելիչ ախտահանման աշխատանքներ են իրականացվում Գյումրի քաղաքում:
Մեր հարցերին պատասխանեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
-Այս օրերին ինչպե՞ս է ընթանում համայնքային կյանքը Գյումրի քաղաքում:
-Արտակարգ դրության առաջին իսկ օրերից համայնքապետարանում աշխատանքը կազմակերպվել է մեկ պատուհանի սկզբունքով։ Դիմումները, գրությունները էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկելու մասին տրվել են հայտարարություններ, բնակչությանը տեղեկացվել է, թե ինչ սկզբունքով և որ հասցեին դրանք պետք է ուղարկվեն։
-Համայնքում ի՞նչ միջոցառումներ են իրականացվում կորոնավիրուսի կանխարգելման համար: Արդյոք գլխավոր փողոցներից բացի ախտահանվո՞ւմ են նաև երկրորդական և երրորդական փողոցները:
-Համայնքապետարանն այս օրերին իրականացրել և շարունակում է իրականացնել վարակի տարածումը կանխարգելող բոլոր այն գործառույթները, որ տրվում է պարետի ցուցումով։ Ամենօրյա ռեժիմով ախտահանման աշխատանքներ են իրականացվում քաղաքի փողոցներում, արտահանվում են աղբամանները, կանգառները, հասարակական տրանսպորտը։ Ախտահանման աշխատանքներ իրականացվում են քաղաքի բոլոր հատվածներում, գլխավոր և երկրորդական փողոցներում։ Շիրակի մարզում ձևավորվել է կանխարգելման աշխատանքների համակարգման շտաբ, որը ղեկավարում է Շիրակի մարզպետը:
-Ի՞նչ ռեժիմով է աշխատում Գյումրու քաղաքապետարանն արտակարգ դրության պայմաններում:
-Քաղաքապետարանն աշխատում է ոչ ամբողջ կազմով, ռիսկային խմբերի, 60-ից բարձր տարիքային խմբի աշխատակիցներն աշխատում են տնից: Իսկ այն բաժինները, որոնց աշխատանքը հնարավոր չէ լիովին համակարգել տնից, այդ բաժինների աշխատակիցները հիմնականում աշխատում են տնից, իսկ աշխատանքները համակարգում է բաժնի ղեկավարը: Համայնքապետարանն անցել է աշխատանքի առցանց և մեկ պատուհան սկզբունքի: Մուտքը քաղաքապետարան սահմանափակվել է:Դիմումները, գրությունները էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկելու մասին տրվել են հայտարարություններ:
-Ձեր գնահատմամբ՝ համայնքներն այսօր պատրա՞ստ են դիմակայելու կորոնավիրուսին:
-Համայնքներն իրենց ունեցած հնարավորությունների շրջանակներում անում են ամեն հնարավորը։
09:45
24 01 2025
Հունվարի 22-ին Երևանում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM...
20:17
05 12 2024
Նոյեմբերի 30-ին Վանաձորում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում, անցկացվեց «Կանաչ և...
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22
Nov
26
Oct
25
Oct