«Ախտահանման աշխատանքներ իրականացվում են քաղաքի բոլոր հատվածներում, գլխավոր և երկրորդական փողոցներում». Սամվել Բալասանյան

«Ախտահանման աշխատանքներ իրականացվում են քաղաքի բոլոր հատվածներում, գլխավոր և երկրորդական փողոցներում». Սամվել Բալասանյան

29.03.2020

Հայաստանի համայնքների միությունը  շարունակում է ներկայացնել, թե արտակարգ դրության օրերին ինչպես է նթանում կյանքը Հայաստանի համայնքներում: «Համայնքներն արտակարգ դրության ժամանակ» խորագրով նոր նախաձեռնության շրջանակներում ներկայացնում ենք տեղեկություններ ՀՀ համայնքներում տիրող իրավիճակի և համայնքներում անցկացվող կանխարգելիչ միջոցառումների մասին: Ներկայացնում ենք, թե ինչ կանխարգելիչ ախտահանման աշխատանքներ են իրականացվում Գյումրի քաղաքում:

Մեր հարցերին պատասխանեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

-Այս օրերին ինչպե՞ս է ընթանում համայնքային կյանքը Գյումրի քաղաքում:

-Արտակարգ դրության առաջին իսկ օրերից համայնքապետարանում աշխատանքը կազմակերպվել է մեկ պատուհանի սկզբունքով։  Դիմումները, գրությունները էլեկտրոնային փոստի միջոցով  ուղարկելու մասին տրվել են հայտարարություններ, բնակչությանը տեղեկացվել է, թե ինչ սկզբունքով և որ հասցեին դրանք պետք է ուղարկվեն։

-Համայնքում ի՞նչ միջոցառումներ են իրականացվում կորոնավիրուսի կանխարգելման համար: Արդյոք գլխավոր փողոցներից բացի ախտահանվո՞ւմ են նաև երկրորդական և երրորդական փողոցները:

-Համայնքապետարանն այս օրերին իրականացրել և շարունակում է իրականացնել վարակի տարածումը կանխարգելող բոլոր այն գործառույթները, որ տրվում է պարետի ցուցումով։ Ամենօրյա ռեժիմով ախտահանման աշխատանքներ են իրականացվում քաղաքի փողոցներում, արտահանվում են աղբամանները, կանգառները, հասարակական տրանսպորտը։ Ախտահանման աշխատանքներ իրականացվում են քաղաքի բոլոր հատվածներում, գլխավոր և երկրորդական փողոցներում։ Շիրակի մարզում ձևավորվել է կանխարգելման աշխատանքների համակարգման շտաբ, որը ղեկավարում է Շիրակի մարզպետը:

-Ի՞նչ ռեժիմով է աշխատում Գյումրու քաղաքապետարանն արտակարգ դրության պայմաններում:

-Քաղաքապետարանն աշխատում է ոչ ամբողջ կազմով, ռիսկային  խմբերի, 60-ից բարձր տարիքային խմբի աշխատակիցներն աշխատում են տնից: Իսկ այն բաժինները, որոնց աշխատանքը հնարավոր չէ լիովին համակարգել տնից, այդ բաժինների աշխատակիցները հիմնականում աշխատում են տնից, իսկ աշխատանքները համակարգում է բաժնի ղեկավարը: Համայնքապետարանն անցել է աշխատանքի առցանց և մեկ պատուհան սկզբունքի: Մուտքը քաղաքապետարան սահմանափակվել է:Դիմումները, գրությունները էլեկտրոնային փոստի միջոցով  ուղարկելու մասին տրվել են հայտարարություններ:

-Ձեր գնահատմամբ՝ համայնքներն այսօր պատրա՞ստ են դիմակայելու կորոնավիրուսին:

-Համայնքներն իրենց ունեցած հնարավորությունների շրջանակներում անում են ամեն հնարավորը։


NEWS

Intellectual game on clean and sustainable development for school students in Gegharkunik region
Intellectual game on clean and sustainable development for school students in Gegharkunik region

20:34

18 11 2024

On 16 November 2024, in Gavar, within the framework of EUSEW2024, an intellectual game on...

Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում
Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում

18:17

16 08 2024

Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում  «Քաղաքապետերի...

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:31

03 07 2024

Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...

Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:03

03 07 2024

Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...

Մրցանակաբաշխություն՝ Սևան համայնքում․ ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024
Մրցանակաբաշխություն՝ Սևան համայնքում․ ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024

21:19

02 07 2024

Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...

Մրցանակների հանձնման արարողություն Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում՝ Թալին համայնքում
Մրցանակների հանձնման արարողություն Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում՝ Թալին համայնքում

10:18

27 06 2024

Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...