Աշխատակազմ

Հայաստանի համայնքների միության գլխավոր խորհրդական

Նատալյա Լափաուրի   -  Տկն. Լափաուրին Եվրոպայի խորհրդի Տեղական ու տարածքային իշխանությունների Կոնգրեսում Հայաստանի պատվիրակության քարտուղար է, համայնքների ղեկավարների, համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացների կազմակերպական հարցերով պատասխանատու է, միաժամանակ իրականացնում է դասախոսական աշխատանք՝ վերապատրաստումների շրջանակում։ «Համայնքային կառավարման ակադեմիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է: 2011 թվականից առ այսօր` «Արենի փառատոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։

Գործադիր տնօրենի տեղակալ

Արաքս Միքայելյան-Համակարգում է Միության աշխատանքը միջազգային գործընկերների և այն կառույցների հետ, որին անդամակցում է Հայաստանի համայնքների միությունը: Իրականացնում է նաև միջազգային միջոցառումների պլանավորում և կազմակերպում: Զուգահեռ համակարգում է Միության և միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրեր:

Հաղորդակցության պատասխանատու

Տաթև Հարությունյան-Համակարգում է Միության հարաբերությունները համախոհների, աջակիցների, շահառուների, համայնքների, դոնորների և այլ շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների հետ: Կազմակերպում է Միության հասարակության հետ կապերի կարիքների գնահատում, մշակում հասարակայնության հետ կապերի տարեկան աշխատանքային պլանը, Միությունը ներկայացնում տեղական և միջազգային ԶԼՄ-ներում, իրականացնում է ԶԼՄ մոնիտորինգ, կազմակերպում դասընթացներ համայնքների հաղորդակցության մասնագետների համար համայնքների տեսանելիության բարձրացման նպատակով: