Աջակցություն հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾԱՐԱՐ ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՔՀԿ-ՆԵՐԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

«Հայաստանի համայնքների միություն» ՀԿ-ն՝ հանդիսանալով Հայաստանի ամենամեծ հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ,  որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Հայաստանում՝ գիտակցում է, որ բարեվարքությունը, թափանցիկությունը, էթիկան, ազնվությունը, հաշվետվողականությունը հակակոռուպցիոն արժեքներ են, որոնցով հնարավոր է պայքարել կոռուպցիայի դեմ և ապահովել բոլորի համար արդար և հավասար հնարավորություններ։ Աջակցելով հետագայում իրականացվող գործողություններին՝ մենք հայտնում ենք մեր պատրաստակամությունը և մտադրությունը.

  • աջակցել և մասնակցել երկրում հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանը,
  • նպաստել երկրում հակակոռուպցիոն բարեփոխումների գնահատման և վերահսկման արդյունավետությանը,
  • նպաստել երկրում ՔՀԿ-կառավարություն կայուն, հետևողական և հաշվետու կերպով կառուցողական երկխոսության ձևավորմանը,
  • նպաստել հակակոռուպցիոն արժեքների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը հասարակության մեջ, ներառյալ գործարար կազմակերպությունների համար,
  • ամրապնդել և տարածել հանրության մեջ՝ ներառյալ գործարար ոլորտի ներկայացուցիչների շրջանում, հակակոռուպցիոն ծրագրերի և արժեքների կարևորությունը, հետևողական լինել  գործնականում դրանց պատշաճ կատարմանը,
  • զարգացնել մեր աշխատակիցների կարողությունները, ովքեր ներգրավված են մոնիթորինգի, հանրային վերահսկողություն իրականացնելու և հակակոռուպցիոն գործունեության իրականացման հետ կապված գործընթացներում,
  • արգելել մեր աշխատակիցներին, գործընկերներին և նրանց աշխատակիցներին ծավալել կոռումպացված, զեղծարար և անբարեխիղճ գործունեունեություն մասնավոր և պետական սեկտորների պաշտոնյաների ու կազմակերպությունների հետ,
  • միջազգային հաջողված փորձի հիման վրա նպաստել ՀՀ-ում իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրմանը՝ աջակցելով իրական սեփականատերերի գրանցամատյանների գործարկմանը, ինչպես նաև հրապարակելով մեր սեփականատերերի մասին օրենքով սահմանված անհրաժեշտ և պահանջվող տեղեկությունները,
  • ձեռք բերել հեղինակություն էթիկայի, կոմպետենցիայի և բարձր որակների դրսևորման միջոցով,
  • աջակցել համազգային նախաձեռնությանը, որը նպատակաուղղված է ստեղծել արդար շուկայական պայմաններ, խթանել բիզնես գործարքների թափանցիկությանը և ապահովել լավ կորպորատիվ կառավարում Հայաստանում։  

    «Հայաստանի համայնքների միություն» ՀԿ նախագահ       
    Էմին Երիցյան
     

    —————————————
    (ստորագրություն)