Վեբինար մարզերի համար. երիտասարդության ներգրավումը ՏԻՄ-երում

Վեբինար մարզերի համար. երիտասարդության ներգրավումը ՏԻՄ-երում

30 05 2020 31 03 2020

Մայիսի 30-ին եւ 31-ին կանցկացվի ՏԻՄ-երին երիտասարդության ներգրավմանը եւ եվրոպական կառույցներին նվիրված հերթական վեբինարը: Տեղի կունենա առցանց  հանդիպում եւ հարցուպատասխան որևէ ՏԻՄ ներկայացուցչի հետ:

Վեբինարն անցկացվում է «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի կողմից՝ Վիշեգրադի միջազգային հիմնադրամի (Սլովակիա) աջակցությամբ ընթացող «Վ4-ը հանուն ՏԻՄ-երում երիտասարդների ներգրավման» ծրագրի շրջանակներում: 

Ծրագրի նպատակն է զարգացնել երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների կարողությունները ՏԻՄ-երի գործունեության մեջ ներգրավման, դրանց մշտադիտարկման եւ վերահսկողության գործում, բարձրացնել նրանց իրազեկվածությունը եվրոպական կառույցների, ինստիտուտների եւ Հայաստանում իրագործվող դրանց ծրագրերի վերաբերյալ, այդ թվում՝ Եվրամիության, Եվրոպայի խորհրդի, Արեւելյան գործընկերության, Վիշեգրադ-4 ձեւաչափի: Ծրագիրն իրականացնում է «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը: Գործընկերներն են ԳԼՈԲՍԵԿ (GLOBSEC – Գլոբալ անվտանգություն, Սլովակիա), ՍԱԼՏՈ Երիտասարդության Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի ռեսուրսներ (SALTO, Լեհաստան), ԱԳՈՐԱ (AGORA, Չեխիայի Հանրապետություն), Բուդապեշտի Քաղաքականությունների վերլուծության ինստիտուտ (BIPA, Հունգարիա), Հայաստանի համայնքների միություն:

Վեբինարին միանալու Zoom հարթակի հասցեն եւ գաղտնաբառը ընտրված մասնակիցները կստանան էլ. փոստով մայիսի 29-ին:
Վեբինարին կարող եք գրանցվել առցանց հետեւյալ հասցեով.
https://docs.google.com/forms/d/1ToE68I_ik6GFqPSD2BWxxjLG09ZsnDUKCNnV38Gb1A4