Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում
16.08.2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների միության կողմից պարգևատրվել են ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում համայնքում անցկացված մրցույթների հաղթողները։
Համայնքներում ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա ընթացքում անցկացվել են տարատեսակ միջոցառումներ՝ նկարչական մրցույթներ, աշխատաժողովներ, սպարտակիադաներ, ինտելեկտուալ խաղեր, մշակութային, սպորտային և այլ միջոցառումներ։
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների միության կողմից պարգևատրվել են ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում համայնքում անցկացված մրցույթների հաղթողները։
Համայնքներում ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա ընթացքում անցկացվել են տարատեսակ միջոցառումներ՝ նկարչական մրցույթներ, աշխատաժողովներ, սպարտակիադաներ, ինտելեկտուալ խաղեր, մշակութային, սպորտային և այլ միջոցառումներ։
Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթն (EU Sustainable Energy Week) այս տարի անցկացվեց հունիսի 11-ից 13-ը՝ «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով:
Մրցանակակիրների պարգևատրման արարողությանը համայնքներում ներկա էին համայնքի աշխատակազմի ներկայացուցիչներ, ուսուցիչներ, ծնողներ։
Ստեփանավան համայնքում մրցանակակիրներին հյուրընկալել է Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը։
Սպիտակ և Տաշիր համայնքներում մրցանակակիրներին և «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի թիմին հյուրընկալել են համայնքի ղեկավարների տեղակալները՝ Արտակ Մաթոսյանը և Արթուր Պողոսյանը։
Հայաստանում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի փորձագետ Արտեմ Խարազյանը ներկայացրել է ծրագիրը, նպատակները, թե ինչ աջակցություն են ստանում այն համայնքները, որոնք ստորագրել են Քաղաքապետերի դաշնագիրը։ Փորձագետը նաև ներկայացրել է, թե հունիսի 11-13-ը անցկացված ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա ընթացքում ինչպիսի միջոցառումներ են կազմակերպվել ՀՀ համայնքներում։
Ապարանի համայնքապետարանում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա Ապարան համայնքում ակտիվ մասնակցություն ցուցաբերած և մրցույթներում հաղթած երեխաները՝ Հայկ Ալեքսանյանը, Նարե Եղիազարյանը, Գայ Բարսեղյանը։
Սպիտակի համայնքապետարանում անցկացված պարգևատրման արարողության ժամանակ պարգևատրվել են Վաչե Շիրոյանը, Վարդուհի Մաշակարյանը, Սուսի Բաբայանը, Մարիա Չոբանյանը, Լյուդա Հոռոմսինյանը, Դավիթ Ղալեչյանը։
Ստեփանավանի համայնքապետարանում պարգևատրվել են Նարե Թունյանը, Էլեն Չատինյանը, Անահիտ Վարդանյանը, Մարինա Խաչատրյանը, Սոս Գաբրիելյանը, Լուսինե Սահակյանը։
Տաշիր համայնքում պարգևատրվել են Դիանա Կիրակոսյանը, Նոնա Փեկչյանը, Մանե Նարգիզյանը, Մարի Շահբազյանը, Վլադիմիր Վարդանովը, Հայկ Գրիգորյանը, Ինեսա Մարգարյանը, Նիկիտա Օսմանովը, Սիրանուշ Աբրահամյանը Անի Հարությունյանը։
20:17
05 12 2024
Նոյեմբերի 30-ին Վանաձորում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում, անցկացվեց «Կանաչ և...
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct