Այցելություն Քիշնևի քաղաքապետարան և քաղաքը սպասարկող ջրամատակարարող ընկերություն
28.06.2023
Հունիսի 26-30-ը «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո անցկացվում է Հայաստանի համայնքների պատվիրակության ուսուցողական այցը Մոլդովա։
Այցելության առաջին օրը հայկական պատվիրակության անդամներն այցելել են Քիշնևի քաղաքապետարան։
Հայաստանյան պատվիրակության կազմում են Երևանի քաղաքապետարանի անձնակազմի Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, Ալավեդրի համայնքի ղեկավարի տեղակալ Արտուշ Աբելյանը, Մարտունի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի սպասարկման և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ, տնտեսական զարգացման պատասխանատու Վարազդատ Մհերյանը, Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի գլխավոր մասնագետ Արտուշ Ավագյան, Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի գլխավոր մասնագետ Մամիկոն Մխիթարյանը և ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի փորձագետ Հայաստանում Արտեմ Խարազյանը։
Քիշնևի քաղաքապետարանում հանդիպման ընթացքում հայկական պատվիրակության անդամները ծանոթացել են էներգաարդյունավետության ոլորտում վերջին 4 տարիների ընթացքում համայնքապետարանի իրականացրած ծրագրերին։
Քիշնևի քաղաքապետի տեղակալ Իլյա Չեբանը հայտնել է, որ քաղաքային իշխանությունները վերանայել են իրենց էներգետիկ առաջնահերթությունները և ակտիվացրել համայնքային ենթակայության հաստատությունների էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված գործողությունները, ինչպես նաև քայլեր են ձեռնարկվել արևային կայանների տեղադրման հարցով։
Տրանսպորտի ոլորտում ևս արդիականացում է կատարվել․ մասնավորապես քաղաքը ձեռք է բերել էներգաարդյունավետ ավտոբուսներ և տրոլեյբուսներ, ինչպես նաև բացվել են նոր երթուղիներ։
ՀՀ համայնքների ներկայացուցիչները նաև այցելել են Քիշնևը սպասարկող ջրամատակարարող ընկերություն։
Ուսուցողական այցի հիմնական նպատակն է ամրապնդել համայնքների կարողությունները Դաշնագրի շրջանակներում կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրերի մշակման գործում՝ ԱլԳ տարածաշրջանում գործընկերների փորձի ուսումնասիրության միջոցով:
09:45
24 01 2025
Հունվարի 22-ին Երևանում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM...
20:17
05 12 2024
Նոյեմբերի 30-ին Վանաձորում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում, անցկացվեց «Կանաչ և...
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22
Nov
26
Oct
25
Oct