Վանաձոր և Գյումրի համայնքներում կներդրվի աշխարհագրական տեղեկատվական համակարգ (GIS)
05.05.2023
Վանաձորի, Գյումրու և Լեհաստանի Պիլա քաղաքների համայնքապետարանների համագործակցությամբ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ) ծրագրի նախաձեռնությամբ իրականացվող ծրագրի շրջանակում նախատեսվում է Վանաձոր և Գյումրի համայնքներում ներդնել աշխարհագրական տեղեկատվական համակարգ (GIS):
Աշխարհագրական տեղեկատվական համակարգի հիմնական նպատակն առանձին վարչատարածքային միավորների տնտեսության վիճակի ու բնական ռեսուրսների վերաբերյալ, այդ թվում` հողային, ջրային, անտառային ռեսուրսների, օգտակար հանածոների, տնտեսական զարգացման, արդյունաբերական և գյուղատնտեսական ձեռնարկությունների, անշարժ գույքի, բնակչության տեղաբաշխման, ճանապարհային ցանցի ու ենթակառուցվածքների այլ տարրերի, էկոլոգիական վիճակի, բնական և տնտեսական ռեսուրսների արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ հավաստի և ամբողջական տեղեկատվություն ունենալն է:
Աշխարհատեղեկատվական համակարգերը հնարավորություն են տալիս իրականացնել տարածական տվյալների ենթակառուցվածքի թվայնացման, բազայի ստեղծման, մոդելավորման, ինտեգրման, համակարգման ու կառավարման աշխատանքներ:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct