Համագործակցություն քաղաքների կայուն զարգացման ուղղությամբ. ընդհանուր մարտահրավերներ, ընդհանուր լուծումներ
17.06.2019
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի համայնքների միության կողմից՝ Վիշեգրադի միջազգային հիմնադրամի/Visegrad Fund ֆինանսական աջակցությամբ:
Վիշեգրադի միջազգային հիմնադրամը/Visegrad Fund դոնոր կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2000 թ.-ին Վիշեգրադի խմբի երկրների կառավարությունների կողմից՝ Չեխիա, Հունգարիա, Լեհաստան և Սլովակիա, որպեսզի նպաստի տարածաշրջանային համագործակցությանը Վիշեգրադի մարզում (V4), ինչպես նաև V4 տարածաշրջանի և այլ երկրների միջև, մասնավորապես Արևմտյան Բալկանների և Արևելյան գործընկերության շրջաններում: Հիմնադրամի առաքելությունը Կենտրոնական Եվրոպայում տարածաշրջանային կայուն համագործակցությանը միտված գաղափարների առաջմղումն է:
Ծրագրի գործընկերներն են.
Լեհաստանի քաղաքների ասոցիացիա/Związek Miast Polskich, Սլովակիայի քաղաքների միություն/ Union of Towns and Cities of Slovakia, Հունգարիայի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիա/Települési Önkormányzatok Országos Szövetsége, Ռադլոյի քաղաքապետարան/Rádlo municipality:
Լեհաստանի քաղաքների ասոցիացիան/Związek Miast Polskich Լեհաստանի քաղաքների ասոցիացիան գործունեություն է ծավալում 1990 թվականից: Այն աջակցում է լեհական քաղաքների տնտեսական և սոցիալ-մշակութային զարգացմանը, ասոցիացիան առաջարկում է փորձաքննություն և էական աջակցություն, ռազմավարական կառավարման աջակցություն, փորձի փոխանակում:
Սլովակիայի քաղաքների միությունը/ Union of Towns and Cities of Slovakia Սլովակիայի քաղաքների միությունը տեղական ինքնակառավարման ոլորտում մոտ 25 տարվա գործունեության փորձ ունի: Այն խթանում է քաղաքների դերը Սլովակիայում ապակենտրոնացման և պետական կառավարման համակարգի արդիականացման գործընթացում, ապահովում, ղեկավարում և համակարգում է քաղաքների փոխադարձ համագործակցությունը ընդհանուր հիմնախնդիրների լուծման գործում ՝ լիակատար պատասխանատվությամբ տարածաշրջանի զարգացման համար, մշակում ռազմավարական և զարգացման կարևորագույն փաստաթղթեր և ազգային ծրագրեր: Միությունն աջակցում և համակարգում է քաղաքների փոխադարձ համագործակցությունը տեղական և տարածաշրջանային զարգացման ծրագրերում:
Հունգարիայի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիան/Települési Önkormányzatok Országos Szövetsége Հունգարիայի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիան հիմնվել է 2009 թվականին՝ որպես Քաղաքապետերի ակադեմիա, որն առաջարկում է դասընթացներ քաղաքապետերի և քաղաքապետարանների փորձագետների համար: Կազմակերպությունը զգալիորեն նպաստել է տեղական իշխանությունների ժողովրդավարացմանը, նրանց կոմունալ և տեղական ռեսուրսների ամրապնդմանը: Կազմակերպության անդամներն են ավելի քան 1600 տեղական ինքնակառավարման մարմիններ: Իր անդամներին կազմակերպությունն առաջարկում է տարբեր ծառայություններ՝ օժանդակություն օտարերկրյա տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությանը, տեղական ինքնակառավարման մարմինների լավագույն փորձի խթանում և այլն:
Ռադլոյի քաղաքապետարանը/Rádlo municipality տիպիկ ծայրամասային քաղաքային մինիցիպալիտետ է Լիբերեկ շրջանում: Ռադլոյի մասին առաջին վկայությունը պատմությունից հայտնի է 1419 թվականին: Համայնքը հիմնադրվել է 1938 թվականին:
Հայաստանի համայնքների միության կողմից իրականացվող ծրագրի նպատակներն են.
1. Աջակցել համայնքներին աշխատակազմերի կարողությունների զարգացման հարցում:
2. Նպաստել Հայաստանի և V4 երկրների համայնքների միջև փորձի փոխանակմանը:
3. Նպաստել ասոցիացիաների և քաղաքապետարանների միջև համագործակցությունը՝ հիմնված փորձաքննության փոխանակման վրա:
4. Աջակցել խելացի քաղաքների զարգացմանը՝ օգտագործելով V4 երկրների հաջողված փորձը:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կանցկացվի «COVID-19․մարտահրավերներ տեղական իշխանությունների համար» թեմայով վեբինար
«COVID-19․մարտահրավերներ տեղական իշխանությունների համար» թեմայով վեբինարի մասնակցության հրավեր
Ի՞նչ կարգավորումներ են նախատեսված ՏԻՄ նոր օրենքում. իրավական թեմաներով վեբինար
«COVID-19․մարտահրավերներ տեղական իշխանությունների համար» թեմայով վեբինարի մասնակցության հրավեր
Անցկացվեց «Տեղական ինքնակառավարման արդիական ֆինանսական հիմնահարցերը ՀՀ-ում» թեմայով վեբինար
«Տեղական ինքնակառավարման արդիական իրավական հիմնահարցերը ՀՀ-ում» թեմայով առցանց վեբինար
«Մեզ համար ամենակարևորը համայնքի բնակչի ձայնի իրավունքն է»․ Լեհաստանի Պիլա քաղաքի քաղաքապետ
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct