«Ապրիլյան իրադարձություններից հետո մենք այս ծրագրից ավելի մեծ ակնկալիքներ ունենք». Պաուլիոս Ստրելսիունաս
18.09.2018
Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար հանձնաժողովի առաջին նիստը:
Նիստին մասնակցեցին ծրագրային կոնսորցիումի, ղեկավար հանձնաժողովի անդամներ, ծրագրի ղեկավար հանձնաժողովի դիտորդներ` ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհառու կոալիցիաների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի միջազգային օգնության/համագործակցության պաշտոնյա Պաուլիոս Ստրելսիունասը։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Պաուլիոս Ստրելսիունասը նշեց՝ ղեկավար հանձնաժողովի առաջին նիստը հիանալի հնարավորություն է՝ տեսնելու, թե ինչ առաջադիմություն է ունեցել ծրագիրը, ինչ խնդիրների է առնչվել, ինչպես նաև գտնել ապագայի համար ուղեցույցներ. «Անկեղծ ասած, երբ մենք ստորագրեցինք այս դրամաշնորհը՝ մեծ հույսեր ու ակնկալիքներ ունեինք, իսկ ապրիլյան իրադարձություններից հետո մենք այս ծրագրից ավելի մեծ ակնկալիքներ ունենք։ Վերջին երկու ամիսների ընթացքում տեսնում ենք, որ գործը մեծ թափ է հավաքել, միաժամանակ գտնում ենք, որ կատարելագործման համար միշտ էլ տեղ կա»:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի տեղական ինքնակառավարման հարցերի համակարգող, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը կարևորեց ղեկավար հանձնաժողովի նիստը ու կարևորեց գործընկերների ներգրավվածությունը և ժամանակ առ ժամանակ արդյունքները վերլուծելը, ծրագրի հաջողությունները։ Էմին Երիցյանը վստահեցրեց. «Ծրագիրը հավելյալ արժեքներ է ստեղծում և բավականին մուլտիպլիկատիվ էֆեկտ ունի։ Կարելի է ասել, որ այն իր թիրախներով, գործողություններով ու նպատակներով բավականին պահանջված էր»:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացայի նախագահ Կարեն Զադոյանը տեղեկացրեց՝ ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերի 15-ին, տևելու է 34 ամիս, ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 2 միլիոն 222 հազար եվրո է, որից 2 միլիոն եվրոն ֆինանսավորվելու է Եվրամիության կողմից։ Դառնալով նպատակներին՝ նշեց. «Ծրագրի հիմնական նպատակներն են մեծացնել քաղհասարկության կազմակերպությունների ազդեցությունը Հայաստանում հանրային քաղաքականությունների բարելավման, մշտադիտարկման, փոփոխությունների մշակման գործում։ Առանձին նպատակներն են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացումը 4 ոլորտներում՝ փաստարկված հանրային քաղաքականությունների մշակում, կոալիցիաների կառուցում, հանրային վերահսկողության իրականացում և կառավարության ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ կառուցողական և կայուն երկխոսության կառուցումն ու զարգացումը»:
Կարեն Զադոյանը խոսեց նաև թիրախային ոլորտների, ՔՀԿ ինկուբատորների գործարկման փորձի, ինչպեսև ենթադրամաշնորհների տրամադրման գործընթացի ու հետագա գործողությունների մասին։
Ծրագրի ղեկավար հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա 2019 թվականի մարտի 20-ին:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct