«Ապրիլյան իրադարձություններից հետո մենք այս ծրագրից ավելի մեծ ակնկալիքներ ունենք». Պաուլիոս Ստրելսիունաս

«Ապրիլյան իրադարձություններից հետո մենք այս ծրագրից ավելի մեծ ակնկալիքներ ունենք». Պաուլիոս Ստրելսիունաս

18.09.2018

Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար հանձնաժողովի առաջին նիստը:

Նիստին մասնակցեցին ծրագրային կոնսորցիումի,  ղեկավար հանձնաժողովի անդամներ, ծրագրի ղեկավար հանձնաժողովի դիտորդներ` ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհառու կոալիցիաների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի միջազգային օգնության/համագործակցության պաշտոնյա Պաուլիոս Ստրելսիունասը։

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Պաուլիոս Ստրելսիունասը նշեց՝ ղեկավար հանձնաժողովի առաջին նիստը հիանալի հնարավորություն է՝ տեսնելու, թե ինչ առաջադիմություն է ունեցել ծրագիրը, ինչ խնդիրների է առնչվել, ինչպես նաև գտնել ապագայի համար ուղեցույցներ. «Անկեղծ ասած, երբ մենք ստորագրեցինք այս դրամաշնորհը՝ մեծ հույսեր ու ակնկալիքներ ունեինք, իսկ ապրիլյան իրադարձություններից հետո մենք այս ծրագրից ավելի մեծ ակնկալիքներ ունենք։ Վերջին երկու ամիսների ընթացքում տեսնում ենք, որ գործը մեծ թափ է հավաքել, միաժամանակ գտնում ենք, որ կատարելագործման համար միշտ էլ տեղ կա»:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի տեղական ինքնակառավարման հարցերի համակարգող, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը կարևորեց ղեկավար հանձնաժողովի նիստը ու կարևորեց գործընկերների ներգրավվածությունը և ժամանակ առ ժամանակ արդյունքները վերլուծելը, ծրագրի հաջողությունները։ Էմին Երիցյանը վստահեցրեց. «Ծրագիրը հավելյալ արժեքներ է ստեղծում և բավականին մուլտիպլիկատիվ էֆեկտ ունի։ Կարելի է ասել, որ այն իր թիրախներով, գործողություններով ու նպատակներով բավականին պահանջված էր»:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացայի նախագահ Կարեն Զադոյանը տեղեկացրեց՝ ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերի 15-ին, տևելու է 34 ամիս, ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 2 միլիոն 222 հազար եվրո է, որից 2 միլիոն եվրոն ֆինանսավորվելու է Եվրամիության կողմից։ Դառնալով նպատակներին՝ նշեց. «Ծրագրի հիմնական նպատակներն են մեծացնել քաղհասարկության կազմակերպությունների ազդեցությունը Հայաստանում հանրային քաղաքականությունների բարելավման, մշտադիտարկման,  փոփոխությունների մշակման գործում։ Առանձին նպատակներն են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացումը 4 ոլորտներում՝ փաստարկված հանրային քաղաքականությունների մշակում, կոալիցիաների կառուցում, հանրային վերահսկողության իրականացում և կառավարության ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ կառուցողական և կայուն երկխոսության կառուցումն ու զարգացումը»:

Կարեն Զադոյանը խոսեց նաև թիրախային ոլորտների, ՔՀԿ ինկուբատորների գործարկման փորձի, ինչպեսև ենթադրամաշնորհների տրամադրման գործընթացի ու հետագա գործողությունների մասին։

Ծրագրի ղեկավար հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա 2019 թվականի մարտի 20-ին:

 


NEWS

Intellectual game on clean and sustainable development for school students in Gegharkunik region
Intellectual game on clean and sustainable development for school students in Gegharkunik region

20:34

18 11 2024

On 16 November 2024, in Gavar, within the framework of EUSEW2024, an intellectual game on...

Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում
Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում

18:17

16 08 2024

Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում  «Քաղաքապետերի...

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:31

03 07 2024

Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...

Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:03

03 07 2024

Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...

Մրցանակաբաշխություն՝ Սևան համայնքում․ ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024
Մրցանակաբաշխություն՝ Սևան համայնքում․ ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024

21:19

02 07 2024

Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...

Մրցանակների հանձնման արարողություն Կայուն էներգիայի շաբաթ-2024-ի շրջանակներում՝ Թալին համայնքում
Մրցանակների հանձնման արարողություն Կայուն էներգիայի շաբաթ-2024-ի շրջանակներում՝ Թալին համայնքում

10:18

27 06 2024

Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...