Աղբահանության/թափոնների վերամշակման աշխատանքային խմբի երկրորդ նիստ՝ ԿԿԿ Դաշինք ծրագրի վանաձորյան գրասենյակում
09.09.2022
Սեպտեմբերի 8-ին Վանաձորի, Գյումրու և Լեհաստանի Պիլա քաղաքների համայնքապետարանների համագործակցությամբ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ), ABC.GoV (Alliance for Better City Governance) ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել աղբահանության/թափոնների վերամշակման աշխատանքային խմբի՝ այս տարվա երկրորդ նիստը։
Աշխատանքային խմբի կազմում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ծրագրերի աջակցության և կոշտ կենցաղային թափոնների կառավարման վարչության պետը, ՀՀ Շրջակա մջավայրի նախարարության վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության վարչության մասնագետներ, Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության ներկայացուցիչներ , Գյումրի և Վանաձոր համայնքների ղեկավարների օգնականներ՝ Ա․ Շաբոյանը և Է․ Հունանյանը, Վանաձոր և Գյումրի համայնքապետարանների ոլորտային պատասխանատուներ, ծրագրի փորձագետներ, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։
Նիստի ընթացքում ներկայացվել են Գյումրի և Վանաձոր համայնքների ԿԿԹ ռազմավարական պլանների նախագծերը։
Նախագծերն արժանացել են հավանության և ապագայում կդրվեն հանրային քննարման։
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct