Միությունը սկսել է աշխատանքային քննարկումներ՝ ֆոնդհայթայթման ռազմավարության վերանայման նպատակով
04.12.2020
Դեկտեմբերի 4-ին Հայաստանի համայնքների միությունում առցանց ձևաչափով տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ նվիրված Միության ֆոյդհայթայթման ռազմավարությանը:
Ինչպես հայտնի է COVD-19 համավարակի պայմաններում դրամաշնորհների տրամադրման քաղաքականությունը, առաջնահերթություններն ամբողջ աշխարհում փոխվել են, ուստի այս տեսանկյունից անհրաժեշտություն է առաջացել նաև վերանայել Միության ֆոնդհայթայթման ռազմավարությունը:
Դեկտեմբերի 9-ին Միության նախաձեռնությամբ կանցկացվի քննարկում համայնքների ներկայացուցիչների հետ՝ կարիքների գնահատման ու ծրագրերի շուրջ։ Քննարկման նպատակն է անմիջապես համայնքներից ստանալ տեղեկություններ հետպատերազմական կարիքների մասին:
Օրեր առաջ կազմակերպվեց Ֆրանսիայի պետական մարմինների, ռեգիոնների, դերարտամենտների, մետրոպոլիաների ու համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպում, որի ընթացքում ֆրանսիացի գործընկերների կողմից ևս բարձրացվել է համայնքներին հասցեական ու թիրախային աջակցություն ցուցաբերելու հարցը: Համայնքների կարիքների գնահատումը անհրաժեշտ է նաև հետագայում աջակցության պլանավորման համար՝ անկախ նրանից, թե տվյալ համայնքը բարեկամական կապեր ունի, թե ոչ ֆրանսիական համայնքների հետ: Համայնքի կարիքների քննարկումը նախատեսվում է անցկացնել կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով:
Կարևոր է նաև պոտենցյալ դոնորների և դրամաշնորհների քարտեզագրման հարցը, ինչի ուղղությամբ Միության մասնագետները կատարում են ամենօրյա քարտեզագրման աշխատանքներ: Քննարկման ընթացքում կարևորվել է այս հարցում նաև միջազգային գործընկերների՝ ռեգիոնների, համայնքների հետ համագործակցությունը:
Առաջիկայում կկազմակերպվեն նաև դոնորների հետ դեմ առ դեմ հանդիպումներ (հեռավար), ավելի դինամիկ հարաբերություններ կհաստատվեն սփյուռքի կազմակերպությունների, համայնքների հետ:
09:45
24 01 2025
Հունվարի 22-ին Երևանում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM...
20:17
05 12 2024
Նոյեմբերի 30-ին Վանաձորում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում, անցկացվեց «Կանաչ և...
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22
Nov
26
Oct
25
Oct