Կորոնավիրուսի կանխարգելման ի՞նչ միջոցառումներ են իրականացվում Գավառ համայնքում. մանրամասնում է համայնքի ղեկավարը
26.03.2020
Հայաստանի համայնքների միությունն ամենօրյա գրաֆիկով ներկայացնում է, թե ինչ իրավիճակ է տիրում ՀՀ համայնքներում: «Համայնքներն արտակարգ դրության ժամանակ» խորագրի ներքո իրականացվող նախաձեռնության շրջանակներում ներկայացնում ենք տեղեկություններ Գավառ համայնքում կորոնավիրուսի կանխարգելման համար իրականացվող աշխատանքների վերաբերյալ:
Մանրամասներ է ներկայացնում Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը:
-Այս օրերին ինչպե՞ս է ընթանում համայնքային կյանքը Գավառում:
-Վերջին տասնօրյակում երկրի մակարդակով կորոնավիրուսային վարակի բերովի դեպքով և ռիսկի գործոնով պայմանավորված՝ Գավառ համայնքում կյանքն ընթանում է բնականոն հունով՝ իհարկե իրազեկման և կանխարգելման միջոցառումների իրականացմամբ: Համայնքում խուճապային իրավիճակ չկա, բնակիչներին պարբերաբար տեղեկացվում է համայնքում իրականացվող կանխարգելիչ միջոցառումների մասին և ապահովվում նրանց իրազեկումը:
-Համայնքում ի՞նչ միջոցառումներ են իրականացվում կորոնավիրուսի կանխարգելման համար:
-Երկրում արտակարգ դրության հետ կապված՝ կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու նպատակով Գավառում իրականացվում են իրազեկման և կանխարգելման միջոցառումներ. համայնքի ղեկավարի 13.03.2020թ. N 29Ա կարգադրությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որում ներգրավված են համայնքին ենթակա կազմակերպությունների, հանրակրթական դպրոցների, առողջապահական, սննդի և սպասարկման ոլորտների ղեկավարներ, ավագանու անդամներ: Մշակվել է գործողությունների պլան, ըստ որի՝ կազմակերպվում են կանխարգելիչ միջոցառումներ. դրանց շրջանակներում տեղեկատվական թեթիկներ են բաժանվել համայնքում գործող տնտեսվարող սուբյեկտներին, համայնքային ենթակայության կազմակերպություններին և բնակիչներին: Ախտահանվում են բազմաբնակարան շենքերի, բուժհաստատությունների, տնտեսվարող սյուբյեկտների մուտքերը: Աշխատանքային խմբի անդամների կողմից պարբերաբար շրջայցեր են կատարվում սննդի արտադրանքի և վաճառքի կետեր՝ առկա վիճակը ուսումնասիրելու և կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ իրազեկելու նպատակով: Միջհամայնքային եւ քաղաքային երթուղին սպասարկող կազմակերպության կողմից պարբերաբար ախտահանվում է հանրային տրանսպորտը: Կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում նաև Գավառի համայնքապետարանում: Բնակիչները համայնքապետարան մտնելիս հնարավորություն ունեն ախտահանելու ձեռքերը, իսկ նրանց սպասարկող աշխատակազմը համապատասխան պարագաներով կազմակերպում է իր գործունեությունը:
Ձեռնարկվող կանխարգելիչ միջոցառումների մասին պարբերաբար տեղեկատվություն է տրամադրվում համայնքային ենթակայության կազմակերպություններին, համայնքի տարածքում գործող տնտեսվարող սյուբեկտներին և համայնքի ազգաբնակչությանը:
-Ի՞նչ ռեժիմով է աշխատում համայնքապետարանը արտակարգ դրության պայմաններում:
-Համայնքապետարանն աշխատում է ոչ ամբողջական աշխատանքային գրաֆիկով. աշխատակիցներն իրենց գործունեությունը կազմակերպում են պարետի համապատասխան ցուցումների համաձայն: Նվազագույնի են հասցվել քաղաքացիների հետ շփումները և թղթային տարբերակով փաստաթղթերի շրջանառությունը:
-Համայնքն այս պահին հատկապես ո՞ր հարցում օգնության կարիք ունի:
-Այս պահին Գավառ համայնքը այս հարցում դեռևս աջակցության կարիք չունի:
-Ձեր գնահատմամբ՝ համայնքներն այսօր պատրա՞ստ են դիմակայելու կորոնավիրուսին:
-Կարծում եմ՝ այո:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct