Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ Ընտրական օրենսգրքում, ՏԻՄ-երի լիազորություններ. իրավական թեմաներով վեբինար

Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ Ընտրական օրենսգրքում, ՏԻՄ-երի լիազորություններ. իրավական թեմաներով վեբինար

22.07.2020

Հուլիսի 22-ին տեղի ունեցավ «Տեղական ինքնակառավարման արդիական իրավական հիմնահարցերը ՀՀ-ում» թեմայով վեբինար:

Հայաստանի համայնքների միությունը վեբինարն անցկացրեց Վիշեգրադի միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Համագործակցություն քաղաքների կայուն զարգացման ուղղությամբ. ընդհանուր մարտահրավերներ, ընդհանուր լուծումներ» ծրագրի շրջանակներում:

Ծրագրի գործընկերներն են Լեհաստանի քաղաքների ասոցիացիան, Սլովակիայի քաղաքների միությունը, Հունգարիայի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիան, Չեխիայի Ռադլոյի քաղաքապետարանը:

Նպատակն է աջակցել համայնքներին քաղաքական պաշտոնյաների և աշխատակազմերի կարողությունների զարգացման հարցում:

Փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Վահագն Պետրոսյանը մանրամասն ներկայացրեց, թե ինչ սահմանադրական փոփոխություններ են տեղի ունեցել, անդրադարձ կատարեց ՏԻՄ-երի լիազորություններին, ընտրվելու կարգին: Մասնակիցներին իրազեկեց նաև ինչ փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ ընտրական օրենսգրքում, ինչպե՞ս են այսուհետ ընտրվելու համայնքի ղեկավարները, համայնքների ավագանու անդամների հետ կապված ի՞նչ փոփոխություններ են կատարվել, ո՞ր համայնքների վրա է տարածվելու ավագանու համամասնական ընտրությունը:

Այնուհետև պատասխանեց մասնակիցների հարցերին:

Նշենք, որ Միությունը հուլիսի 15-ից օգոստոսի 25-ը իրականացնում է վեբինարներ համայնքի ղեկավարների, ավագանու անդամների,  համայնքային ծառայողների և շահագրգիռ այլ անձանց համար:

Վեբինարների ընթացքում բարձր ակտիվություն և նախաձեռնողականություն դրսևորած ծրագրի կողմից ընտրված մասնակիցները ճանաչողական այցով կմեկնեն Լեհաստան՝ ուսումնասիրելու տեղական փորձը:

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Գավառի, Սևանի և Մարտունի համայնքների երիտասարդների համար
«Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Գավառի, Սևանի և Մարտունի համայնքների երիտասարդների համար

20:34

18 11 2024

Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...

Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում
Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում

18:17

16 08 2024

Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում  «Քաղաքապետերի...

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:31

03 07 2024

Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...

Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:03

03 07 2024

Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...

Մրցանակաբաշխություն՝ Սևան համայնքում․ ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024
Մրցանակաբաշխություն՝ Սևան համայնքում․ ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024

21:19

02 07 2024

Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...

Մրցանակների հանձնման արարողություն Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում՝ Թալին համայնքում
Մրցանակների հանձնման արարողություն Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում՝ Թալին համայնքում

10:18

27 06 2024

Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...