Համայնքների հաղորդակցության պատասխանատուները մասնակցել են ցանցային հաղորդակցության գործիքների ներկայացմանը նվիրված վեբինարին
14.03.2023
Հայաստանի համայնքների միությունը շարունակում է «Ցանցային հաղորդակցության գործիքներ․իրավիճակի գնահատում և անհրաժեշտ գործողությունների իրականացում» թեմայով վեբինարների շարքը: Մարտի 14-ին կայացած վեբինարին մասնակցել են շուրջ 25 համայնքների հաղորդակցության պատասխանատուներ, մամուլի քարտուղարներ։
Վեբինարի նպատակն է քննարկել հաղորդակցության ներկայիս միտումները, սոցցանցերում աշխատանքի առանձնահատկությունները և համայնքային էջերի օրինակով հասկանալ առկա խնդիրներն ու հետագա անելիքները, ինչպես նաև ստեղծել հարթակ միմյանց փորձի ներկայացման և քննարկման համար։
Հայաստանի համայնքների միության հաղորդակցության պատասխանատու Տաթևիկ Հարությունյանը մասնակիցներին ներկայացրել է գրագետ հաղորդակցություն իրականացնելու գործիքներ Թվիթթեր և Տելեգրամ հարթակներում, ինչպես նաև անդրադարձ է կատարել համացանցում անվտանգության խնդիրներին։
Իջևան համայնքի մամուլի պատասխանատու Լիա Ճաղարյանը ներկայացրել է համայնքի ֆեյսբուքյան պաշտոնական էջն ու յութուբյան ալիքը, դիտելիության ցուցանիշներ, այս հարթակներում աշխատանքի կազմակերպման առանձնահատկությունները։ Նաև անդրադարձ է կատարվել համայնքում հաղորդակցության գծով աշխատանքի կազմակերպմանը։
Արտաշատ համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Գոհար Հովսեփյանը ևս ներկայացրել է համայնքապետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջը։ Նրա դիտարկմամբ՝ հատկապես մեծ դիտելիություն են ունենում տեսանյութերը, ուստի աշխատում են, որպեսզի տեքստային բովանդակությանը զուգահեռ ներկայացվեն նաև տեսանյութեր։ Գոհար Հովսեփյանը նաև հայտնել է թվային և որակական ցուցանիշներ համայնքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջի հետևորդների մասին։
Թումանյան խոշորացված համայնքի Դսեղ բնակավայրի ներկայացուցիչ Մարգարիտա Չատինյանը ներկայացրել է հաղորդակցության ոլորտում իրենց աշխատանքում փոփոխությունները խոշորացված համայնքում բնակավայրի ընդգրկվելուց հետո։
Գորիսի մամուլի ակումբի ՀԿ ծրագրերի տնօրեն Անահիտ Բաղդասարյանն իր դիտարկումներն է ներկայացրել համայնքների կայքէջերի և սոցիալական ցանցերի էջերի վերաբերյալ՝ հատկապես շեշտադրելով թափանցիկության և հաշվետվողականության ապահովման հարցը։ Նա, օրինակ բերելով Գորիս համայնքի ինտերակտիվ բյուջեն, կարևորել է համայնքների պաշտոնական էջերում ոչ միայն ընթացիկ միջոցառումների մասին տեղեկատվության հրապարակումը, այլև համայնքի աշխատանքի թափանցիկությունն ու հաշվետվողականությունն ապահովող տեղեկատվության հրապարակումը։
Այնուհետև հարցուպատասխանի ժամանակ վեբինարի մասնակիցները տարատեսակ հարցեր են հղել փորձագետին՝ կապված ֆեյսբուք սոցիալական ցանցում աշխատանքի առանձնահատկությունների, ֆեյսբուքյան օգտատերերի հետ աշխատանքին վերաբերող հարցերի հետ։
Նշենք, որ վեբինարների շարքը կլինի շարունակական, որոնցից յուրաքանչյուրի ընթացքում երկուական համայնքների ներկայացուցիչներ կներկայացնեն իրենց համայնքային ֆեյսբուքյան էջերը, պաշտոնական կայքէջերը, իրենց աշխատանքի սկզբունքները։ Այնուհետև հրավիրված փորձագետը կարծիք կհայտնի համայնքային էջերի վերաբերյալ, որոշ խորհուրդներ կտա համայնքային ֆեյսբուքյան էջերը վարող մասնագետներին։
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct