Կանցկացվի «Աշխատակազմերի և համայնքային ծառայողների վերաբերյալ հարցերը՝ խոշորացման համատեքստում» թեմայով վեբինար
08.11.2021
Հայաստանի համայնքների միությունը կազմակերպում է «Աշխատակազմերի և համայնքային ծառայողների վերաբերյալ հարցերը՝ խոշորացման համատեքստում» թեմայով վեբինար: Վեբինարին կմասնակցեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի համայնքների ներկայացուցիչներ, փորձագետներ:
ՀՀ կառավարության որոշմամբ՝ մինչև այժմ իրականացվել է hամայնքների միավորման 52 ծրագիր: Միավորված համայնքների փորձը ցույց է տալիս, որ այդ համայնքներն ունեն ձևավորման առանձնահատկություններ: Միավորված համայնքները տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո հանդիպում են բազմաթիվ և բազմաբովանդակ խնդիրների, որոնց լուծման համար կիրառվում են տարբեր մեթոդներ: Մասնավորապես, համայնքապետարանների՝ որպես կառավարչական հիմնարկների վերակազմակերպում, աշխատողների ազատման վերաբերյալ ծանուցում, հաստիքացուցակների օպտիմալացում, նոր հաստիքների համալրում, գույքի, ստանձնած պարտավորությունների, ակտիվների, պասիվների հանձնման-ընդունման աշխատանքներ, միավորվող համայնքների բյուջեների կառավարում, նորընտիր ավագանու առաջին նիստերի կազմակերպում, մոտակա երկու-երեք ամիսների առաջնահերթ միջոցառումների նախորոշում, համայնքի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված առաջնահերթ որոշումների ընդունում և այլն:
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 11.00-ին կայանալիք քննարկման ընթացքում կքննարկվեն այս և այլ հարցեր, որոնք վերաբերում են համայնքների աշխատակազմերին և համայնքային ծառայողներին՝ խոշորացման համատեքստում:
Նոյեմբերի 10-ին կայանալիք քննարկմանը մասնակցել ցանկացող համայնքների ներկայացուցիչները պետք է լրացնեն առցանց հայտ: https://docs.google.com/forms/d/1nVACnfQWU8EsEE-U_b6jOWSgQ0XI-spvaA4DQRZWnsU/edit
Խոշորացված համայնքների ներկայացուցիչներին հրավիրում ենք ցանկության դեպքում 10-րոպեանոց ելույթի շրջանակում ներկայացնել համայնքների միավորման արդյունքում առաջացած խնդիրները, համայնքի փորձը, լուծման ճանապարհները:
Խոշորացված համայնքների ներկայացուցիչներին խնդրում ենք լրացուցիչ՝ բացի հայտը լրացնելը, պատասխան նամակով ելույթի թեմայի, ելույթ ունեցող անձի մասին տեղեկատվություն ներկայացնել, ինչպես նաև պատասխան նամակի միջոցով նշել, թե ինչ հարցեր կցանկանայիք հղել փորձագետներին:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հայտ լրացնելը դեռ չի հավաստում Ձեր մասնակցությունը։ Ձեր հայտերի հիման վրա կուղարկվի գրավոր հրավեր, որը կներառի նաև մասնակցության վերաբերյալ այլ մանրամասներ։
Քննարկմանը միանալու Zoom հարթակի հղումը մասնակիցները կստանան գրանցումից հետո։
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct