Վեբինարներ՝ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» և «Քաղաքապետերի գլոբալ դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությունների մասին
Ապրիլի 12-ին և 25-ին «Zoom» առցանց հարթակում կկազմակերպվի «Ի՞նչ է իրենից ներկայացնում «Քաղաքապետերի գլոբալ դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությունը, ինչպիսի՞ դեր է խաղում Գլոբալ դաշնագրում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնությունը և ինչպիսի՞ հնարավորություններ է տալիս Գլոբալ դաշնագիրը նախաձեռնությանը անդամակցող համայնքներին» խորագրով վեբինարը:
Քաղաքապետերի գլոբալ դաշնագիրը հանուն կլիմայի և էներգիայի միավորում է Եվրոպական միության «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությունը (որի մաս է կազմում Արևելյան գործընկերության տարածաշրջանում իրականացվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնությունը) և «Քաղաքապետերի համաձայնագիր» նախաձեռնությունը՝ քաղաքների, համայնքների և տեղական ինքնակառավարման մարմինների աշխարհի երկու առաջնային և խոշորագույն նախաձեռնությունները, որոնց նպատակն է խթանել համայնքների անցումը դեպի ցածր ածխածնային և կլիմայի փոփոխության հանդեպ դիմակայուն տնտեսական զարգացմանը:
Ներկայումս Գլոբալ դաշնագրի կազմակերպչական կառուցվածքը արդեն սահմանված է, և այս նոր նախաձեռնությունը (որին անդամակցում են նաև Հայաստանում Դաշնագրին մասնակցող համայնքները) ունի բազմաթիվ օժանդակ գործիքներ, որոնք կարող են Գլոբալ Դաշնագրի քարտուղարության կողմից տրամադրվել համայնքներին: Այնուամենայնիվ, համայնքները ու շահառուները դեռևս իրազեկ չեն այս վերջին զարգացումների, ինչպես նաև աջակցման հասանելի նոր գործիքների մասին:
Վեբինարի նպատակն է Արևելյան գործընկերության երկրներում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնությանը անդամակցող համայնքներին և շահառուներին Գլոբալ Դաշնագրի մասին, բացատրել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնության դերն ու տեղը Գլոբալ դաշինքում և ներկայացնել համայնքների համար գոյություն ունեցող օժանդակ գործիքները:
Վեբինարը տեղի կունենա 12.04.2023թ. և 25.04.2023թ. ժամը 12:00-ին (Երևանի ժամանակով):
Վեբինարի աշխատանքային լեզուներն են անգլերենը և ռուսերենը (թարգմանությունը կապահովվի):
Վեբինար N1. 12.04.2023թ.
Վեբինար N2. 25.04.2023թ.