«Տեղական ինքնակառավարման արդիական իրավական հիմնահարցերը ՀՀ-ում» թեմայով առցանց վեբինար
15.07.2020
Հուլիսի 15-ին տեղի ունեցավ «Տեղական ինքնակառավարման արդիական իրավական հիմնահարցերը ՀՀ-ում» թեմայով առցանց վեբինար:
Վեբինարը վարեց փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Վահագն Պետրոսյանը:
Վեբինարներին մասնակցեցին տասնյակ համայնքի ղեկավարներ, ավագանու անդամներ, համայնքային ծառայողներ և շահագրգիռ այլ անձինք:
Փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Վահագն Պետրոսյանը մանրամասն ներկայացրեց, թե ինչ սահմանադրական փոփոխություններ են տեղի ունեցել, անդրադարձ կատարեց ՏԻՄ-երի լիազորություններին, ընտրվելու կարգին: Մասնակիցներին իրազեկեց նաև ինչ փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ ընտրական օրենսգրքում, ինչպե՞ս են այսուհետ ընտրվելու համայնքի ղեկավարները, համայնքների ավագանու անդամների հետ կապված ի՞նչ փոփոխություններ են կատարվել, ո՞ր համայնքների վրա է տարածվելու ավագանու համամասնական ընտրությունը:
Այնուհետև պատասխանեց մասնակիցների հարցերին:
Այն կազմակերպեց Հայաստանի համայնքների միությունը Վիշեգրադի միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Համագործակցություն քաղաքների կայուն զարգացման ուղղությամբ. ընդհանուր մարտահրավերներ, ընդհանուր լուծումներ» ծրագրի շրջանակներում:
Ծրագրի գործընկերներն են Լեհաստանի քաղաքների ասոցիացիան, Սլովակիայի քաղաքների միությունը, Հունգարիայի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիան, Չեխիայի Ռադլոյի քաղաքապետարանը:
Ծրագրի նպատակն է աջակցել համայնքներին քաղաքական պաշտոնյաների և աշխատակազմերի կարողությունների զարգացման հարցում:
Նշենք, որ Միությունը հուլիսի 15-ից օգոստոսի 25-ը իրականացնում է վեբինարներ համայնքի ղեկավարների, ավագանու անդամների, համայնքային ծառայողների և շահագրգիռ այլ անձանց համար:
Վեբինարների ընթացքում բարձր ակտիվություն և նախաձեռնողականություն դրսևորած ծրագրի կողմից ընտրված մասնակիցները ճանաչողական այցով կմեկնեն Լեհաստան՝ ուսումնասիրելու տեղական փորձը:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct