Պետական մարմինների լիազորությունների ապակենտրոնացում, ֆիսկալ ապակենտրոնացում. կայացավ ՏԻՄ ֆինանսական հիմնահարցերի վերաբերյալ վեբինար
24.07.2020
Հուլիսի 24-ին անցկացվեց «Տեղական ինքնակառավարման արդիական ֆինանսական հիմնահարցերը ՀՀ-ում» թեմայով վեբինար:
Այն վարեց Եվրոպայի խորհրդի փորձագետ Արտակ Երգենյանը: Մասնակցեցին տասնյակ համայնքի ղեկավարներ, ավագանու անդամներ, համայնքային ծառայողներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ և շահագրգիռ այլ անձինք:
Վեբինարի ընթացքում անդրադարձ կատարվեցին պետական մարմինների լիազորությունների ապակենտրոնացման՝ մասնավորապես ֆինանսական ապակենտրոնացման հետ կապված կարևոր դրույթների: Քննարկվեց ֆիսկալ ապակենտրոնացման և տեղական հարկային վարչարարության համակարգի ձևավորման ու տեղական հարկային ինքնավարության ստեղծման անհրաժեշտության հարցը:
Քննարկումներ ծավալվեցին նաև ֆինանսական և ֆիսկալ ապակենտրոնացման արդյունքում ֆինանսական միջոցների համահարթեցման արդյունավետ մեխանիզմների ապահովման առիթով:
Կարևորվեց բազմամակարդակ կառավարման համակարգի անհրաժեշտությունը:
Վեբինարը կազմակերպեց Հայաստանի համայնքների միությունը Վիշեգրադի միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Համագործակցություն քաղաքների կայուն զարգացման ուղղությամբ. ընդհանուր մարտահրավերներ, ընդհանուր լուծումներ» ծրագրի շրջանակներում:
Ծրագրի գործընկերներն են Լեհաստանի քաղաքների ասոցիացիան, Սլովակիայի քաղաքների միությունը, Հունգարիայի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիան, Չեխիայի Ռադլոյի քաղաքապետարանը:
Ծրագրի նպատակն է աջակցել համայնքներին քաղաքական պաշտոնյաների և աշխատակազմերի կարողությունների զարգացման հարցում:
Վեբինարի մասնակիցները նաև հարցեր հղեցին փորձագետին:
Վեբինարները շարունակական են: Հայաստանի համայնքների միությունը կազմակերպվում է նաև «Տեղական ինքնակառավարման արդիական իրավական հիմնահարցերը ՀՀ-ում», «Տեղական ինքնակառավարման Եվրոպական Խարտիան և տեղական ժողովրդավարության վիճակը Հայաստանում», «COVID-19․ Տեղական իշխանությունների համար առկա իրավական շրջանակները և պրակտիկ խնդիրները» թեմաներով վեբինարներ:
Վեբինարների ընթացքում բարձր ակտիվություն և նախաձեռնողականություն դրսևորած ծրագրի կողմից ընտրված մասնակիցները ճանաչողական այցով կմեկնեն Լեհաստան ուսումնասիրելու տեղական փորձը:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct