Ինչպես լսելի դարձնել քաղաքացիների ձայնը խոշորացված համայնքներում
10.08.2018
Օգոստոսի 10-ին տեղի ունեցավ «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի բացման արարողությունը:
Ծրագիրն ուղղված է բազմաբնակավայր՝ խոշորացված համայնքներին: Այն իրականացնում են «Համայնքների ֆինանսիստների միավորում» հ/կ-ն, Հայաստանի համայնքների միությունը և «Տեղական ժողովրդավարության» գրասենյակը (ALDA)՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:
Համայնքների ֆինանսիստների միավորում» հ/կ-ի նախագահ Վահան Մովսիսյանը պարզաբանեց՝ ինչու են ընտրվել խոշորացված համայնքները. «Խոշորացված համայնքներում շփումը բնակչության հետ ավելի դժվար է իրականացվում, քան միաբնակավայր համայնքներում: Հետևաբար մենք պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք դրա վրա, որ կարողանանք ապահովել բնակիչների ձայնը լսելի դարձնելու խնդիրը»:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գևորգյանը կարևորեց ծրագրի իրականացումը և ընդգծեց. «Հայաստանում հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք այլևս չի կարող լինել մի համայնք, որտեղ քաղաքացու ձայնը լսելի չլինի, չի կարող լինել մի համայնքի ղեկավար, որտեղ բնակչության զգալի մասը դժգոհ լինի համայնքի ղեկավարից: Այս տեսանկյունից նման ծրագրերը շատ կարևոր են: Լավ գիտեք՝ ինչ իրավիճակ ենք ունեցել նախկինում և ունենք հիմա, լավ գիտեք, որ երկրում մթնոլորտ է փոխվել: Բոլորս պիտի շարժվենք համապատասխան Հայաստանի նոր իրողությունների: Ուզում եմ կարևորել, որ քաղաքացիները ու հատկապես ակտիվ երիտասարդությունը պիտի մասնակից ու հաղորդակից լինեն ծրագրերին և համայնքում կատարվող ամեն ինչին, նաև կառավարմանը: Առայժմ այս մասով շատ լուրջ փոփոխություն չունենք»:
Ծրագրի նպատակների ու գործիքների մասին Վահան Մովսիսյանը մանրամասնեց. «Համայնքի մասնակցայնությունն ապահովելու համար փորձելու ենք լսելի դարձնել քաղաքացիների ձայնը: Ի տարբերություն մյուս ծրագրերի, այս ծրագիրն ունի առավելություն, որ մեզ հետ աշխատում են տեղական կազմակերպություններ: Մյուս առավելությունն այն է, որ ծրագիրը դատարկաձեռն չենք իրականացնելու. լինելու են ներդրումներ: 52 բազմաբնակավայր համայնքներում ունենալու ենք բնակիչների հետ աշխատանք և համայնքի բյուջեում բնակչի բյուջե տողի ստեղծում, որտեղ մենք գումար ենք դնելու, գումար է դնելու նաև համայնքը: Փորձելու ենք նաև խրախուսել միջհամայնքային համագործակցությունը»:
Ծրագրով նախատեսվում են նաև ցուցադրական դրամաշնորհներ. ցուցադրվելու է, թե փոքր գումարով ինչպիսի ստարտափ կարելի է ներկայացնել և ստեղծել մի բան, որին հետագայում կմիանա համայնքի բնակիչը, համայնքը, հետո պետությունը»:
Ծրագրի ներկայացումից հետո տեղի ունեցավ համագործակցության հուշագրերի ստորագրում համայնքների և «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված հանայնքներում» ծրագրի միջև:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct