Քաղաքապետերի  դաշնագրին անդամակցող համայնքների ներկայացուցիչները  փորձի փոխանակման ծրագրով այցելել են Նովոգրուդոկ և Բրեստ քաղաքներ

Քաղաքապետերի դաշնագրին անդամակցող համայնքների ներկայացուցիչները փորձի փոխանակման ծրագրով այցելել են Նովոգրուդոկ և Բրեստ քաղաքներ

08.06.2021

Մայիսի 26-28-ը Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) «Քաղաքապետերի  դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնությանն անդամակցող Գավառ, Իջևան, Տաշիր, Գորիս և Փարաքար համայնքների ներկայացուցիչներ մասնակցել են «Քաղաքապետերի  դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից կազմակերպված «Քաղաքից քաղաք» փորձի փոխանակման ծրագրին ու այցելել բելառուսական Նովոգրուդոկ և Բրեստ քաղաքները:

Ուսուցողական այցի հիմնական նպատակն է ամրապնդել քաղաքների ներուժը Քաղաքապետերի դաշնագրի շրջանակներում համայնքային կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության ռազմավարությունների մշակման, իրականացման և մշտադիտարկման գործում՝ ուսումնասիրելով Արևելյան Եվրոպայի և Արևելյան գործընկերության տարածաշրջանի առաջատար քաղաքների փորձը:

Հայաստանի համայնքների միությունը «Քաղաքապետերի  դաշնագիր՝ Արևելք» ծրագրի գործընկեր կազմակերպությունն է:

Մասնակիցներն ընտրվել են՝ հաշվի առնելով քաղաքների մասնակցության աստիճանը Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրի մշակման գործընթացում, ինչպես նաև Դաշնագրի կողմից կազմակերպված տարբեր միջոցառումների մասնակցությանը: Նաև հաշվի են առնվել, թե որքանով են քաղաքները մոտիվացված ստանալ նոր գործնական գիտելիքներ: Ուսուցողական ծրագիրը կազմելիս ուշադրություն է դարձվել, թե մասնակիցներն ինչ թեմաներ են առաջնահերթ համարել. մասնավորապես վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության համար, փողոցների լուսավորության ժամանակակից վերահսկման և մոնիտորինգի համակարգերը, երթևեկության օպտիմալացման ժամանակակից տեխնոլոգիաները, կենցաղային կոշտ թափոնների արդյունավետ կառավարման օգտագործումը և այլն:

Ընտրվել են երկու բելառուսական քաղաքներ՝ Նովոգրուդոկը և Բրեստը, որոնք քաղաքային տարբեր նախագծերի իրականացման հարցում ունեն առաջատար փորձ:

Դաշնագրին անդամակցող համայնքների ներկայացուցիչներին Բելառուսում ուղեկցում էին Ծրագրի ներուժի զարգացման գծով համակարգող Իրինա Հորոդիսկան և Բելառուսի ու Հայաստանի ազգային  փորձագետներ Իվան Շեդրենոկն ու Արտեմ Խարազյանը:

Նովոգրուդոկ և Բրեստ քաղաքներում ճանաչողական այցի մասնակիցներին ներկայացվել է համայնքային էներգետիկ ռազմավարության հիմնական ուղղությունները, քննարկվել են համայնքային նախագծերի իրականացման ֆինանսական, մոնիտորինգի, քամու էներգիային առնչվող խնդիրներ:

Նովոգրուդոկի և Բրեստի քաղաքային ղեկավարությունը հյուրընկալել է ՀՀ-ից մեկնած պատվիրակության անդամներին: Հանդիպումների ընթացքում անդրադարձ կատարվել կլիմատիկ ռիսկերի գնահատմանը, կանխարգելմանն ու հարմարվողականությանը, ինչպես նաև էներգետիկ կառավարման հարցերի:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանում անցկացվել է Հայաստանում Քաղաքապետերի դաշնագրի ակումբի չորրորդ հանդիպումը
Երևանում անցկացվել է Հայաստանում Քաղաքապետերի դաշնագրի ակումբի չորրորդ հանդիպումը

09:45

24 01 2025

Հունվարի 22-ին Երևանում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM...

«Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի և Ալավերդու դպրոցների աշակերտների համար
«Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի և Ալավերդու դպրոցների աշակերտների համար

20:17

05 12 2024

Նոյեմբերի 30-ին Վանաձորում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում, անցկացվեց «Կանաչ և...

«Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Գավառի, Սևանի և Մարտունի համայնքների երիտասարդների համար
«Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Գավառի, Սևանի և Մարտունի համայնքների երիտասարդների համար

20:34

18 11 2024

Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...

Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում
Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում

18:17

16 08 2024

Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում  «Քաղաքապետերի...

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:31

03 07 2024

Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...

Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:03

03 07 2024

Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...