«Կա երկու գաղափար, որ մեզ համախմբում է. առաջինը համայնքի կարևորությունն է». Վանիկ Բերբերյանը՝ համայնքային զարգացման ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության մասին
27.07.2018
Հայաստանի համայնքների միության (ՀՀՄ) և Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի միջև կնքված հուշագրի շրջանակներում Հայաստանում գտնվող Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի ներկայացուցիչները՝ նախագահ Գարժիլես-Դամպիերի համայնքապետ Վանիկ Բերբերյանի գլխավորությամբ, հուլիսի 26-ին հանդիպեցին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին:
Քննարկման ընթացքում Արսոյի համայնքապետ Բրյունո Բետընոն հանդես եկավ կոնկրետ ծրագրով:
ՀՀՄ նախագահ Էմին Երիցյանը, անդրադառնալով համագործակցությանը, նշեց. «Ապակենտրոնացված համագործակցությունն իր նշանակալի տեղն ունի. մոտ 30 միջազգային համագործակցություն ունենք: Մեր համագործակցություններից մեկը Ֆրանսիայի գյուղական համայնքների ասոցիացիայի հետ է: Համագործակցությունը փոխադարձ օգտակար է թե′ փորձառության, թե′ կառավարման մշակույթի, թե′ կոնկրետ ծրագրեր իրականացնելու, թե′ բարեկամություն հաստատելու համար»:
Պարոն Երիցյանը կարևորեց, որ Արարատի մարզի հետ ևս համագործակցության հնարավորություն ստեղծվի: Այս առիթով պարոն Երիցյանը գործնական առաջարկ արեց. «Երեք տարին մեկ անգամ մեկ Ֆրանսիայում, մեկ Հայաստանում հայ-ֆրանսիական համագործակցության համաժողովներ ենք անցկացնում: Եկող տարի պիտի անցկացվի Ֆրանսիայում՝ հավանաբար հայաստանյան ընտրություններից հետո կպլանավորվի: Կարծում եմ, եթե Արարատի մարզը համաձայնություն ունենա, կարող ենք համատեղ գնալ ընդառաջ այդ համաժողովին, որ համագործակցության հնարավորություններ ստեղծվեն»: Վանիկ Բերբերյանը հայտնեց, որ րոպե առ րոպե հետևում էին ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխություններին և հույս ունեն, որ այդ փոփոխությունները կարող են ծառայել հօգուտ ՀՀ-ի և ֆրանսիայի համայնքների համագործակցության: Դառնալով ՀՀՄ-ի հետ համագործակցությանը՝ պարոն Բերբերյանն ասաց. «Կա երկու ենթատեքստ, որ մեզ համախմբում է: Առաջինը համայնքի կարևորությունն է. համայնքը միայն վարչական տարածք չէ, այլ ավելին է: Սա մի տարածք է, որտեղ բնակիչները կիսում են իրենց առօրյա կյանքը: Սա տարածք է, որտեղ կարող են տարածվել ծրագրեր և իրականացվել: Պետք է մարդիկ երջանիկ լինեն, որ ապրում են այդ համայնքում, և մեր խնդիրն է ապահովել դա:Երկիրը կենտրոնացած չէ միայն քաղաքաներում, այլ նաև գյուղերում»:
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը նշեց. «Ես՝ որպես գյուղական համայնքի նախկին ղեկավար ու Արարատի գործող մարզպետ, պատրաստ եմ աջակցել բոլոր այն ծրագրերի իրականացմանը, որոնք նպաստում են համայնքների զարգացմանն ու տարածաշրջանների հավասարաչափ զարգացմանն ընդհանրապես։ Մեր համատեղ նպատակին հասնելու համար, անշուշտ, կարևոր է շփումներն ու հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելը և այն հանգամանքը, որ համայնքների զարգացման գործում պետք է իր դերակատարումն ունենա յուրաքանչյուր բնակիչ»։
Պարոն Սարգսյանը նշեց, որ հայ-ֆրանսիական միջտարածաշրջանային համագործակցության ասպարեզում Արարատի մարզն արդեն իսկ ունի նախադեպեր՝ ի դեմս Արտաշատ և Փոքր Վեդի համայնքների։ Պարոն Երիցյանն էլ ուրվագծեց, թե ինչ կարող է տալ այս համագործակցությունն Արարատի մարզին. «Մեր համայնքի ղեկավարները վերջին տարիներին վերածվել էին չինովնիկների, ու այս համագործակցությունը առաջինը կարող է տալ այն, որ մեր համայնքի ղեկավարները դառնան նախաձեռնող, ակտիվ քաղաքացիներ ունենալով՝ փորձեն բնակչի հետ աշխատելու կարողությունը տեսնել ու այդ տեսլականն ունենալ:Մարզը նաև մեծ պոնեցյալ ունի գյուղական տուրիզմը զարգացնելու համար, որի հրաշալի օրինակն ունեն ֆրանսիացի գործընկերները»:
Մարզպետի հետ հանդիպումից հետո պատվիրակության անդամներն այցելեցին Խոր Վիրապ վանք-ամրոց (17-րդ դար)։ Այնուհետև Տուշպա Վան գինու մառանում ֆրանսիացի համայնքապետերի համար կազմակերպվեց գինու տուր և գինու համտես:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct