Կանցկացվի «Վարչատարածքային փոփոխությունները (խոշորացումը) Հայաստանում» թեմայով քննարկում
23.08.2021
Հայաստանի համայնքների միությունը կազմակերպում է «Վարչատարածքային փոփոխությունները (խոշորացումը) Հայաստանում» թեմայով քննարկում: Քննարկմանը կարող են մասնակցել միայն Հայաստանի համայնքների ներկայացուցիչները:
Քննարկման ընթացքում կներկայացվի
1. ՀՀ կառավարությանի կողմից շրջանառության մեջ դրված նոր փնջերով համայնքների միավորման նախագիծը,
2. Վարչատարածքային փոփոխությունների իրականացման (ընդունման) կարգը,
3. Տեղական հանրաքվեի մասին օրենքով նախատեսված կարգը:
Նախատեսվում է նաև հարց ու պատասխան, ինչպես նաև մտքերի փոխանակություն։
«Վարչատարածքային փոփոխությունները (խոշորացումը) Հայաստանում» թեմայով քննարկումը կանցկացվի օգոստոսի 26-ին՝ ժամը 11. 30-ին՝ Zoom հարթակում: Տևողությունը՝ 1.5 ժամ:
Օգոստոսի 26-ին կայանալիք քննարկմանը մասնակցել ցանկացող համայնքների ներկայացուցիչները պետք է լրացնեն առցանց հայտ հետևյալ հղմամբ https://us02web.zoom.us/meeting/register/tZEkcOyvpj4pHdCIVgfFvxBBGLZPoWjKDDpy
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հայտ լրացնելը դեռ չի հավաստում Ձեր մասնակցությունը։ Ձեր հայտերի հիման վրա կուղարկվի գրավոր հրավեր, որը կներառի նաև մասնակցության վերաբերյալ այլ մանրամասներ։
Քննարկմանը միանալու Zoom հարթակի հղումը մասնակիցները կստանան գրանցումից հետո։
Հայաստանի համայնքների միություն
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct