Թափանցիկություն և բաց տեղական կառավարում
07.06.2018
Մայիսի 30-ին տեղի ունեցած ԵԽ Կոնգրեսի Կառավարման հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում Անտյե Գրոտյեերը ներկայացրեց զեկույցի նախագիծ՝ «Թափանցիկություն և բաց տեղական կառավարում» թեմայով: Ըստ զեկուցողի՝ հիմնական երեք պայմաններ են պահանջվում կառավարությունից բաց և ավելի արդյունավետ լինելու համար՝ թափանցիկություն, մասնակցություն և հաշվետվողականություն:
Կոնգրեսի զեկույցը ներկայացնում է շրջանակ, որով կարող են հետազոտվել բաց կառավարման սկզբունքները, մեխանիզմները և նախաձեռնությունները: Զեկույցն ընդգծում է նաև ավելի մեծ թափանցիկության, ավելի արդյունավետ կառավարման, ավելի լավ որոշւմների կայացման, հանրային վստահության, նվազեցված կոռուպցիայի և ավելի արդյունավետ հանրային ծառայությունների օգուտները: Այն նաև նշում է 5 գործառույթներ, որոնցով բաց կառավարությունը կարող է կիրառվել՝ բյուջետավորում, պայմանագրերի կնքում, օրենքի ընդունում, քաղաքականության ընդունում և ծառայությունների մատուցում:
Տեղական և ռեգիոնալ իշխանությունները խրախուսվում են իրականացնել բաց կառավարման չափանիշները և բարձրացնել թափանցիկության կարևորության վերաբերյալ իրազեկվածությունը իրենց կառավարություններում: Ազգային մակարդակում անդամ երկրները հրավիրվում են հաստատելու բաց կառավարման ընդհանուր չափանիշներ, խրախուսելու, որ տեղական և ռեգիոնալ իշխանւթյունները հրապարակեն հիմնական փաստաթղթեր, ինչպես նաև աջակցեն հանրային խորհրդակցության գործընթացներին և թափանցիկության միջոցառումների արդյունավետ մոնիթորինգին ու իրականացմանը:
«Մենք վստահ են, որ բաց կառավարումը և թափանցիկությունը տեղական կառավարման համար ավելի ժողովրդավարական դառնալու հնարավորություն են»,- եզրափակել է զեկուցողը:
Զեկույցը հաստատման համար քննարկման կդրվի սույն թվականի նոյեմբերին կայանիք Կոնգրեսի 35-րդ նստաշրջանի ընթացքում:
Աղբյուրը՝ https://www.coe.int/en/web/congress/-/transparency-and-open-local-government
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct