Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովի ընթացքում անցկացվել է «Տուրիզմ» աշխատաժողովը
18.07.2022
Հունիսի 29-30-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի է ունեցել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովը: Համաժողովի ընթացքում կազմակերպված աշխատաժողովները յուրահատուկ հարթակ էին հայ և ֆրանսիական համայնքների ներկայացուցիչների երկխոսության, ծրագրային գաղափարների փոխանակման, ինչպես նաև տարաբնույթ թեմաների քննարկման համար։
«Տուրիզմ» աշխատաժողովի ժամանակ քննարկվել է, թե ինչպես կարող է քայլարշավային զբոսաշրջության զարգացման շուրջ նախագիծը դառնալ տեղական զարգացման, ջանքերի միավորման եւ համագործակցության միջոց Ֆրանսիայում եւ Հայաստանում։
Քննարկման մասնակիիցները դիտարկել են զբոսաշրջությունը որպես տեղական, սոցիալական, կայուն զարգացման գործիք։
Անդրադարձ է կատարվել տնտեսական, ինստիտուցիոնալ եւ քաղաքացիական հասարակության դերակատարների համատեղ աշխատանքին՝ միջհամայնքային աշխատանք- քաղաք-գյուղ կապերին, քայլարշավային տուրիզմի զարգացման հեռանկարներին։ Գրենոբլի եւ Սեւանի քաղաքապետարանների համատեղ ներկայացման ժամանակ քննարկվել է քաղաք-գյուղ համագործակցության տրամաբանության հեռանկարները, Վիենի եւ Գորիսի քաղաքապետարանների ներկայացման դեպքում անդրադարձ է կատարվել, թե ինչպես կարող է զբոսաշրջային գրավիչ քաղաքը զարգացման վեկտոր դառնալ շրջակա գյուղական բնակավայրերի համար։ Գեղարքունիքի մարզպես Կարեն Սարգսյանը ներկայացրել է զբոսաշրջության եւ էկոտուրիզմի զարգացումը՝ որպես Գեղարքունիքի նման մարզի գզարգացման լծակ՝ ի նպաստ գյուղական համայնքների։
Նշենք, որ համաժողովը կազմակերպվել է Լիոնի քաղաքապետարանի, Լիոնի մետրոպոլիայի, Հայաստանի համայնքների միության և Cités Unies France-ի կողմից՝ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության և Հայաստանի արտաքին գործերի նախարարության, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աջակցությամբ:
Համաժողովին մասնակցել են Հայաստանի և Ֆրանսիայի պատվիրակությունները: Հայաստանի պատվիրակության կազմում են ՀՀ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ, մարզպետներ, համայնքների ղեկավարներ:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct