Փետրվարի 12-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները
13.02.2017
Փետրվարի 12-ին Հայաստանի մի շարք համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ-երի ընտրություններ։ Մասնավորապես՝ Նուռնուսում (Կոտայքի մարզ), Վարդավանքում (Սյունիքի մարզ), Ախուրիկում (Շիրակի մարզ), Վարդանաշենում (Արմավիրի մարզ), Վերին Բազմաբերդում (Արագածոտնի մարզ), Նոյակերտում (Արարատի մարզ) և Արևիկում (Շիրակի մարզ)։
Նուռնուս համայնքում Գևորգյան Մնացականի համար քվեարկել է 206 հոգի, Մկրտչյան Աստղիկի համար՝ 97։ Վարդավանք համայնքում առաջադրվել է մեկ թեկնածու՝ Թորոսյան Համլետը, ով ստացել է 13 ձայն։ Գասպարյան Վարդիթերն ու Պողոսյան Հովհաննեսն առաջադրվել էին Ախուրիկ համայնքում։ Նրանք համապատասխանաբար հավաքել են 262 և 277 ձայն։ Մեկ թեկնածու է եղել նաև Վարդանաշեն համայնքում, որտեղ Մանուկյան Արթուրը ստացել է 304 ձայն։ Վերին Բազմաբերդ համայնքում Գրիգորյան Գրիշան ստացել է 127 ձայն, իսկ Սաֆարյան Արտաշեսը՝ 145։
Նոյակերտ համայնքի թեկնածուներից Հարությունյան Հովհաննեսը ստացել է 691 ձայն, իսկ Սարգսյան Էդվարդը՝ 52։ Արևիկ համայնքում առաջադրվել էին 3 թեկնածու։ Թեկնածուներից Թումիկյան Դավիթը ստացել է 240 ձայն, Հարությունյան Համլետը՝ 87, իսկ Մելքոնյան Վարդկեսը՝ 526։
Հայաստանի Համայնքների Միության աշխատակազմը շնորհավորում է նորընտրիր համայնքների ղեկավարներին և մաղթում հաջողություններ։
Աղբյուրը՝ http://www.elections.am
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct