Թորբյորն Յագլանդ. Տեղական և ռեգիոնալ իշխանությունները Եվրոպայի խորհրդի կարևոր մասն են կազմում
30.03.2017
«Տեղական և ռեգիոնալ իշխանությունները Եվրոպայի խորհրդի աշխատանքի շատ կարևոր մասն են կազմում մայրցամաքում մարդու իրավունքների, օրենքի գերկայաության և ժողովրդավարության ընդլայնման հարցում»,-նշել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը՝ մարտի 28-ին Կոնգրեսի 32-րդ նստաշրջանի ընթացքում։
- Կոնգրեսը ընդունել է Մարդու իրավունքների Գործողությունների պլան՝ ուշադրություն հրավիրելու այն հարցի վրա, թե ինչ կարող են անել տեղական և ռեգիոնալ իշխանությունները: Շատ ուրախ եմ այս Գործողությունների պլանի համար, քանի որ հիմա մենք մոբիլիզացնում ենք մեր ուժերը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային տեղական և ռեգիոնալ մակարդակներում աջակցելու համար: Կոնվենցիայի ամրապնդման միակ եղանակը պարտավորությունների կիսումն է տեղական մակարդակի հետ»,-նշել է Յագլանդը։ Նա ընդգծել է Կոնգրեսի կարևոր դերը Եվրոպայի առջև ծառացած խնդիրներին կոնկրետ արձագանքելու հարցում, մասնավորապես, միջմշակութային հարցերը և միգրանտների ինտեգրացիայի խթանումը: Նա ընդգծել է տեղահանված անձանց քվեարկելու իրավունքի ապահովման անհրաժեշտությունը և ուշադրություն է հրավիրել միայնակ փախստական երեխաների կարգավիճակի վրա, ովքեր «բոլորից շատ պաշտպանության և կրթության կարիք ունեն»:
Աղբյուրը՝ http://www.coe.int/t/congress/default_FR.asp?
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct