Ամենահրատապ մարտահրավերները, որոնց բախվում են ԵՄ ռեգիոնները և քաղաքները․ կհրապարակվի ԵՄ Ռեգիոնների կոմիտեի տարեկան զեկույցը
24.08.2023
Եվրոպական միության Ռեգիոնների կոմիտեն ուսումնասիրություններ է անցկացնում ԵՄ տարածքում քաղաքների և ռեգիոնների իրավիճակի վերաբերյալ։ Տարեկան զեկույցը կհրապարակվի հոկտեմբերի 9-ին։ Այն ցույց կտա Եվրոպայի ռեգիոնների և քաղաքների առջև ծառացած ամենահրատապ մարտահրավերների պատկերը, ինչպես նաև կառաջարկի լուծումներ։
Զեկույցը կներկայացնի պատկերացումներ այն մասին, թե ինչպես են ռեգիոններն ու քաղաքները հաղթահարում ճգնաժամերը, ինչպիսիք են կլիմայական աղետները կամ Ուկրաինայի դեմ ՌԴ-ի պատերազմի հետևանքները։ Այն ցույց կտա, թե ինչպես են ռեգիոններն ու քաղաքները նպաստում հասարակությունների երկարաժամկետ վերափոխմանը` կանաչ և թվային անցումով` միաժամանակ ամրապնդելով համախմբվածությունը: ԵՄ Ռեգիոնների կոմիտեի պատվիրած ուսումնասիրությունների, ինչպես նաև ակադեմիական հետազոտությունների, եվրոպական այլ հաստատությունների ներդրումների և բաց կոդով փաստաթղթերի հիման վրա զեկույցը փաստեր և տվյալներ է տրամադրում քաղաքականություն մշակողների և համապատասխան շահագրգիռ կողմերին: Հիմնական բացահայտումները և առաջարկությունները ԵՄ ռեգիոնների և քաղաքների վիճակի մասին կարտացոլվեն ԵՄ Ռեգիոնների կոմիտեի նախագգահի ուղերձում։
Ռեգիոնների կոմիտեի՝ այս տարվա զեկույցը կենտրոնանում է ամենահրատապ մարտահրավերների վրա, որոնց բախվում են ԵՄ ռեգիոնները և քաղաքները: Արտակարգ իրավիճակներից և ճգնաժամերից, ինչպիսիք են կլիմայական աղետները, Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ կամ էներգիայի պակասը, մինչև կանաչ և թվային անցումային երկարաժամկետ փոխակերպում։
Զեկույցը հեռանկարային կլինի՝ հանդես գալով որպես ուղեցույց՝ հաշվի առնելով Եվրոպական ընտրությունները և ԵՄ կառույցների օրենսդրական հաջորդ ժամկետները։
Զեկույցում կներկայացվի նաև «Տարածաշրջանային և տեղական բարոմետրը», որը կներկայացնի ամբողջ Եվրոպայից ընտրված ներկայացուցիչների տեսակետները։
Եվրոպական միության անդամ 27 երկրներում կան ավելի քան մեկ միլիոն ընտրված ներկայացուցիչներ ռեգիոններում և տեղական մակարդակներում: Այս տեղական և տարածաշրջանային ներկայացուցիչները ներկայացնում են կառավարման տարբեր մակարդակների ընտրատարածքների խիստ բազմազանություն՝ ներառյալ դաշնային նահանգները, շրջանները, քաղաքապետարանները:
Նյութի աղբյուրը՝ https://cor.europa.eu/en/our-work/Pages/State-of-Regions-and-Cities-2023.aspx?origin=spotlight
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct