«Պետք է ուժեղացնել տեղական իշխանությունների դերակատարությունը շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման հարցում որոշումների կայացման գործընթացում»․ ԵԽ Կոնգրեսի խոսնակ
11.08.2022
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի խոսնակ Հարալդ Բերգմանը կարևորել է այն, որ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որի համաձայն՝ մաքուր, կայուն շրջակա միջավայրում ապրելու իրավունքը սահմանվում է որպես համընդհանուր իրավունք։ Նրա համոզմամբ՝ առողջ միջավայրի իրավունքը մարդու համընդհանուր իրավունք է և արտակարգ իրավիճակ կառավարման բոլոր մակարդակների համար։
ԵԽ Կոնգրեսի խոսնակն ընդգծել է․ «Այս ամրագրումն ուղենիշային զարգացում է, որը ցույց է տալիս միասնական գործողությունների հրատապությունը կառավարման բոլոր ոլորտներում, որպեսզի պահպանենք շրջակա միջավայրը և պայքարենք կլիմայի փոփոխությունների դեմ»։ Նա հիշեցրել է, որ Կոնգրեսը հետևողականորեն պաշտպանել է տեղական և տարածաշրջանային իշխանությունների վճռորոշ և առաջատար դերն այս հարցում։ Այնուհետև շարունակել է․ «Կոնգրեսը համոզված է, որ անվտանգ և առողջ միջավայրը մարդու իրավունքներից օգտվելու նախապայմանն է, և դա ընդհանուր պատասխանատվություն է»։ Այս առիթով Կոնգրեսի խոսնակն ընդգծել է, որ պետք է ուժեղացնել տեղական և տարածքային իշխանությունների դերակատարությունն այս ոլորտում որոշումների կայացման գործընթացում։
Նշենք, որ ԵԽ Կոնգրեսի Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում Ստամբուլում ընդունվել է այս մասին զեկույց, որը ներառված է Կոնգրեսի 43-րդ նստաշրջանի օրակարգում։ Այն տեղի կունենա հոկտեմբերի 25-27-ը Ստրասբուրգում։
Կոնգրեսն առաջարկում է Խարտիայի լրացուցիչ արձանագրություն կազմել, որը երաշխավորում է տեղական կառավարումը բնապահպանական հարցերում և բարձրացնում տեղական և տարածքային իշխանությունների իրազեկությունը:
Ավելին, տեղական իշխանություններին աջակցության համար Կոնգրեսը պատրաստում է Մարդու իրավունքների ուղեցույցի երրորդ հատորը, որը նախատեսված է տեղական և տարածքային ընտրված ներկայացուցիչների համար շրջակա միջավայրի և կայուն զարգացման հարցերով, որը կհրապարակվի 2022 թվականի հոկտեմբերին։
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct