Կոնգրեսը կառավարություններին հորդորում է շարունակել ապակենտրոնացման գործընթացը և ապահովել կենտրոնական և տեղական իշխանությունների գործառույթների հստակեցումը

Կոնգրեսը կառավարություններին հորդորում է շարունակել ապակենտրոնացման գործընթացը և ապահովել կենտրոնական և տեղական իշխանությունների գործառույթների հստակեցումը

29.10.2021

Ստրասբուրգում հոկտեմբերի 26-28-ն անցկացվող Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) 41-րդ նստաշրջանի ընթացքում Կոնգրեսի օրակարգաին քննարկումների թեմաների շարքում էր նաև կենտրոնական և տեղական իշխանությունների միջև պարտականությունների հստակեցման անհրաժեշտության հարցը:

Այս խնդրի հետ կապված Կոնգրեսը մտահոգություն է հայտնել Ալբանիային նվիրված զեկույցում: ԵԽ կոնգրեսի համազեկուցող Խավիեր Կադորեն ողջունել է այն, որ Ալբանիայում 2015-2020 թվականների ընթացքում առաջընթաց է գրանցվել ապակենտրոնացման և տեղական մակարդակում կառավարման ռազմավարության մշակման հարցում, սակայն կենտրոնական և տեղական իշխանությունների միջև պարտականությունների հստակեցման հարցում լուրջ խնդիրներ դեռ կան:

Մասնավորապես համազեկուցողները կարևորել են, որ կենտրոնական և տեղական իշխանությունների միջև գործառույթների բաշխման հստակեցում պետք է կատարեն անդամ պետությունները, քանի որ տեղական իշխանություններին պատվիրակված լիազորություններն իրականացվում են տարբեր նախարարությունների վերահսկողության ներքո՝ սահմանափակելով տեղական իշխանությունների նախաձեռնության հնարավորությունը: Նաև ափսոսանք են հայտնել, որ տեղական ինքնակառավարման օղակը չի շահել վերջին տարիների տարածքային բարեփոխումներից։

Կոնգրեսն իր հանձնարարականում կառավարություններին հորդորում է  շարունակել ապակենտրոնացման գործընթացը և ավելի համապատասխանեցնել օրենսդրությունը կենտրոնական և տեղական իշխանությունների միջև գործառույթների բաշխման վերաբերյալ: Ազգային իշխանություններին առաջարկվում է վերանայել տեղական ինքնակառավարման մարմինների աշխատավարձերը՝ որակյալ կադրերի հավաքագրման և պահպանման համար ավելի ճկունություն ապահովելու համար:

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանում անցկացվել է Հայաստանում Քաղաքապետերի դաշնագրի ակումբի չորրորդ հանդիպումը
Երևանում անցկացվել է Հայաստանում Քաղաքապետերի դաշնագրի ակումբի չորրորդ հանդիպումը

09:45

24 01 2025

Հունվարի 22-ին Երևանում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM...

«Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի և Ալավերդու դպրոցների աշակերտների համար
«Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի և Ալավերդու դպրոցների աշակերտների համար

20:17

05 12 2024

Նոյեմբերի 30-ին Վանաձորում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում, անցկացվեց «Կանաչ և...

«Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Գավառի, Սևանի և Մարտունի համայնքների երիտասարդների համար
«Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Գավառի, Սևանի և Մարտունի համայնքների երիտասարդների համար

20:34

18 11 2024

Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...

Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում
Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում

18:17

16 08 2024

Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում  «Քաղաքապետերի...

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:31

03 07 2024

Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...

Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:03

03 07 2024

Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...