ԵՄ Ռեգիոնների կոմիտեն ուսումնասիրություն է իրականացնում, թե ինչպես համախմբման քաղաքականությունը կարող է նպաստել տնտեսական ճգնաժամի հաղթահարմանը
30.07.2020
Գերմանիայի նախագահության խնդրանքով ԵՄ Ռեգիոնների կոմիտեն իրականացնում է ուսումնասիրություն այն մասին, թե համախմբման քաղաքականությունն ինչպես կարող է օգնել հաղթահարել COVID-19 համավարակի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամը և գրանցել աճ նորարարության և տնտեսական վիճակի փոփոխության միջոցով:
Ուստի ԵՄ Ռեգիոնների կոմիտեի զեկուցողը կազմակերպության կարծիքի պատրաստման համար կազմակերպության շահառուներին առաջարկում է պատասխանել մի քանի հարցերի: Օրինակ՝ կարո՞ղ եք ներկայացնել ձեր ռեգիոնի տնտեսական աճի ռազմավարությունը կամ որո՞նք են այն դասերը, որոնք պետք է քաղել համավարակից և այլն:
ԵՄ Ռեգիոնների կոմիտեի կարծիքը կհրապարակվի սեպտեմբերի 24-ին: Փաստաթուղթը կընդունվի Ռեգիոնների կոմիտեի՝ հոկտեմբերին կայանալիք նստաշրջանի ընթացքում:
ԵՄ Ռեգիոնների կոմիտեն ակնկալում է նշված հարցաշարի վերաբերյալ պատասխաններ ուղարկել հետևյալ հասցեին coter@cor.europa.eu մինչև օգոստոսի 17-ը:
Հարցաշարին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct