«Տեղական իշխանությունների դերակատարությունը միշտ է աճելու». Սանկտ Պետերբուրգի Ֆինլանդսկի շրջանի ղեկավար Վսեվոլոդ Բելիկով
05.06.2020
Սանկտ Պետերբուրգի Ֆինլանդսկի շրջանի ղեկավար, Սանկտ Պետերբուրգի Քաղաքապետարանների խորհրդի նախագահ, ԵԽ Կոնգրեսում ռուսական պատվիրակության ղեկավարի տեղակալ, Կոնգրեսի Տեղական իշխանությունների պալատի ներկայացուցիչ, Մոնիտորինգի հանձնաժողովի փոխնախագահ Վսեվոլոդ Բելիկովը Հայաստանի համայնքների միության «Առցանց հարցազրույցներ» շարքի հյուրն է: Նա ներկայացրեց, թե ինչպես են Սանկտ Պետերբուրգի շրջաններն այս օրերին պայքարում COVID-19 համավարակի դեմ, ինչ սահմանափակումներ են կիրառվում, ի՞նչ ծրագրեր են իրագործում տեղական իշխանությունները համավարակի հետևանքները մեղմելու համար:
Վսեվոլոդ Բելիկովը վստահեցրեց՝ ՌԴ տեղական և դաշնային իշխանությունների գերխնդիրն այսօր մարդկանց կյանքի, անվտանգության ապահովումն է:
Նա ներկայացրեց, թե ինչպես են Սանկտ Պետերբուրգի շրջաններն այս օրերին առցանց եղանակով կազմակերպում քաղաքացիների սպասարկումը և հավաստիացրեց՝ տեղական իշխանությունների դերակատարությունը գնալով աճելու է. «Տեղական իշխանությունների դերակատարությունը միշտ է աճելու: Տեղական իշխանությունն այն հարթակն է, որի վրա ստեղծվում է իրավական քաղաքացիական հասարակությունը, և երբեք մարզպետը՝ թեկուզ աշխատի օրական 24, 34 ժամ, միևնույն է, չի կարող մտնել ամեն մուտք, ամեն բակ, և յուրաքանչյուր խնդրի մեջ: Դրա համար աշխատում են տեղական իշխանությունները, համայնքային ծառայողները, որոնք հասանելի են յուրաքանչյուր բնակչի համար»:
Խոսելով ընդհանրապես տեղական իշխանության դերակատարության մասին՝ պարոն Բելիկովը նշեց՝ առաջին հերթին տեղական իշխանությունները պետք է ապահովեն համայնքի բնակիչների հետ հետադարձ կապը՝ հատկապես պանդեմիայի ժամանակահատվածում. «Տեղական իշխանությունը յուրաքանչյուր բնակչի, բնակչության բոլոր խմբերի մասին հոգ տանող իշխանությունն է: Այն պետք է բնակչին խրախուսի համագործակցել: Տեղական իշխանությունները բոլոր խնդիրների ամենասուր կետերում են և, ամենակարևորը, նրանք չպետք է աչքերը փակեն խնդիրների վրա, այլ բարձրաձայնեն ու լուծեն դրանք, իսկ եթե լիազորությունները բավարար չեն, պահանջեն լրացուցիչ լիազորություններ»:
Վսեվոլոդ Բելիկովն ամփոփեց. «Բնակիչը պետք է իմանա, որ տեղական իշխանությունն իրենն է, իշխանությունը հենց ինքն է և ունենա այն գիտակցությունը, որ այդ իշխանությանը հենց իրենք են ընտրել և միասին համագործակցաբար պետք է ճանապարհ անցնել»:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct