Քննարկվեցին Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովի անցկացմանն առնչվող հարցեր
08.09.2020
Սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության ղեկավար կոմիտեի նիստ:
Այն անցկացվեց առցանց եղանակով: Նիստի ընթացքում քննարկվեցին Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովի ժամկետների հետ կապված հարցեր: Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովը նախատեսվում է անցկացնել 2021 թվականին:
Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության ղեկավար կոմիտեի նիստի ընթացքում քննարկվեցին նաև համաժողովի տարբեր աշխատաժողովներին՝ խելացի քաղաքներ, գյուղական զարգացում և տուրիզմ, առնչվող հարցեր:
Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության մասին
Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը երկու երկրների միջև բարեկամության երկար պատմության մասն է կազմում: Այսօր առկա են շուրջ երեք տասնյակ համագործակցություններ։ Ապակենտրոնացված համագործակցությունը ուղղված է տեղական համայնքների զարգացմանը և նպաստում է հայկական և ֆրանսիական տեղական իշխանությունների փորձի փոխանակմանը և համատեղ նշանակություն ունեցող խնդիրների քննարկմանը:
Առաջին Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության Համաժողովը կայացավ Երևանում 2010 թ. հոկտեմբերին: Այն համախմբեց գրեթե 30 համայնքներ ներկայացնող 250 մասնակցի, որոնք կենտրոնացան չորս թեմաների շուրջ. տեղական կառավարում և կադրերի պատրաստում, տնտեսական զարգացում, զբոսաշրջություն և գյուղական զարգացում, ֆրանսերենի ուսուցանում, ինչպես նաև համագործակցությունների փոխադարձ բաշխում: Համաժողոի ընթացքում Ֆրանսիայի Միավորված Քաղաքների կողմից ստեղծվեց «Հայաստան» խումբ, որի նպատակն է աջակցել հայ և ֆրանսիական տեղական իշխանությունների համագործակցությանը: Հայաստանի համայնքների միության շրջանակներում կազմավորվեց «ֆրանսիա» Խումբը՝ նույն նպատակով։
2013 թվականի հոկտեմբերին Վալանսում տեղի ունեցած երկրորդ համաժողովը եզրափակվեց մասնակից ֆրանսիական և հայկական տեղական համայնքների պատվիրակների կողմից Վալանսի հռչակագրի ընդունմամբ, որը սահմանեց համագործակցության ոլորտային նպատակներ և առաջարկություններ՝ վերահաստատելով հետագա համագործակցության կարևորությունը:
Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովն անցկացվել է 2016թ. դեկտեմբերի 1-ից 2-ը Երևանում: Հայաստանի համայնքների միության և Ֆրանսիայի միավորված քաղաքներ ասոցիացիայի համագործակցությամբ կազմակերպված այս միջոցառումը համախմբել էր ավելի քան 200 մասնակիցների: Համաժողովի ավարտին, 2016 թվականի դեկտեմբերի 2-ին ընդունված եզրափակիչ Երևանի հռչակագիրը սահմանում է հաջորդ երեք տարվա անելիքները՝ որպես գերակայություն ընդունելով տարածքների տնտեսական զարգացումը:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct