«Կորոնավիրուսի համավարակը ցույց տվեց տեղական իշխանությունների և ռեգիոնների կարևորագույն դերակատարությունը». Անդերս Կնապե

«Կորոնավիրուսի համավարակը ցույց տվեց տեղական իշխանությունների և ռեգիոնների կարևորագույն դերակատարությունը». Անդերս Կնապե

08.06.2020

«Տեղական և տարածքային մակարդակում լավ կառավարումը նշանակում է շրջակա միջավայրի պաշտպանություն և պայքար համընդհանուր մարտահրավերների դեմ»,- այսպիսի կարծիք է հայտնել Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) նախագահ Անդերս Կնապեն Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առիթով տարածած հայտարարության մեջ:

Կոնգրեսի նախագահը շեշտել է՝ համայնքներն ու ռեգիոններն այս հարցում ազգային իշխանությունների հիմնական գործընկերներն են: Նա հատկապես կարևորեց նրանց առանձնահատուկ պատասխանատվությունը քաղաքային քաղաքականության ձևավորման, թափոնների կառավարման, ջրային քաղաքականության, հանրային տրանսպորտի և այլ ոլորտներում:

Կոնգրեսի նախագահը հղում կատարեց Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիային, որը երաշխավորում է տեղական իշխանությունների իրավունքները՝ հիմնված ապակենտրոնացման սկզբունքի վրա: Կոնգրեսի նախագահի հայտարարության մեջ ամրագրված է. «Շրջակա միջավայրի պաշտպանության թեմաների հետ կապված նույնպես տեղական և տարածքային իշխանությունները պետք է ստանան խորհրդատվություն և ներգրավված լինեն ազգային ռազմավարության գործընթացներում, որպեսզի նրանց հնարավորություն տրվի իրացնել իրենց պարտականությունները»:

Անդերս Կնապեսն իր հայտարարության մեջ հայտնել է. «Կորոնավիրուսի համավարակը ցույց տվեց տեղական իշխանությունների և ռեգիոնների կարևորագույն դերակատարությունը և նրանց կարողությունները ցուցաբերել համարժեք և արագ արձագանք ճգնաժամի օրերին: Ահա թե ինչու Կոնգրեսը կշարունակի աշխատանքը տեղական և տարածքային իշխանություններին մոբիլիզացնելու և առողջ միջավայրի համար նորարարական ռազմավարություններ մշակելու ուղղությամբ»:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանում անցկացվել է Հայաստանում Քաղաքապետերի դաշնագրի ակումբի չորրորդ հանդիպումը
Երևանում անցկացվել է Հայաստանում Քաղաքապետերի դաշնագրի ակումբի չորրորդ հանդիպումը

09:45

24 01 2025

Հունվարի 22-ին Երևանում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM...

«Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի և Ալավերդու դպրոցների աշակերտների համար
«Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի և Ալավերդու դպրոցների աշակերտների համար

20:17

05 12 2024

Նոյեմբերի 30-ին Վանաձորում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում, անցկացվեց «Կանաչ և...

«Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Գավառի, Սևանի և Մարտունի համայնքների երիտասարդների համար
«Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Գավառի, Սևանի և Մարտունի համայնքների երիտասարդների համար

20:34

18 11 2024

Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...

Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում
Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում

18:17

16 08 2024

Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում  «Քաղաքապետերի...

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:31

03 07 2024

Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...

Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:03

03 07 2024

Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...