Ուսումնասիրության առանցքում սահմանամերձ համայնքների խնդիրներն են
05.04.2017
Այս տարվա փետրվարի 13-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարի ղեկավարությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի գործունեության նպատակն է սահմանամերձ համայնքների հիմնախնդիրների լուծումը:
Հանձնաժողովին կից ձևավորվել և գործում է նաև աշխատանքային խումբ: Այսօր՝ ապրիլի 4-ին, աշխատանքային խումբը, որի կազմում են նաև ՀՀ պաշտպանության նախարարի ավագ օգնական Աշոտ Բալասանյանը, ԱԻՆ ՓԾ քաղպաշտպանության պետի տեղակալ Էդան Սնդրյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը և մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Միշա Մխիթարյանը, սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ փնջային խորհրդակցություններ անցկացրեց Պառավաքար, Վազաշեն, Ոսկեպար համայնքներում: Աշխատանքային խումբը, հանձնաժողովից ստացված հանձնարարականի համաձայն, պետք է մեկ անգամ ևս վեր հանի մարզի 27 սահմանամերձ համայնքների խնդիրները և համակարգված ձևով դրանք ներկայացնի հանձնաժողովին: Այդ նպատակով աշխատանքային խմբի անդամները զրուցեցին համայնքապետերի հետ, լսեցին նրանց կարծիքներն ու դիտողությունները համայնքների տնտեսական իրավիճակի, առանձնահատկությունների, պաշտպանական խնդիրների, ինչպես նաև առաջնահերթ լուծում պահանջող այլ խնդիրների վերաբերյալ: Աշխատանքային խումբն այս ամենն ամփոփելով կներկայացնի միջգերատեսչական հանձնաժողովին, որն էլ իր հերթին ՀՀ կառավարությանը՝ համակարգված և օպերատիվ լուծում տալու նպատակով:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն
09:45
24 01 2025
Հունվարի 22-ին Երևանում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM...
20:17
05 12 2024
Նոյեմբերի 30-ին Վանաձորում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում, անցկացվեց «Կանաչ և...
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22
Nov
26
Oct
25
Oct