Կայուն էներգիայի օր՝ Մասիսում
02.07.2019
Հուլիսի 2-ին Մասիսում անցկացվեց Կայուն էներգիայի օր: ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM East) ծրագրի և Մասիսի համայնքապետարանի կողմից համատեղ կազմակերպված միջոցառման շրջանակում անցկացվեց էներգիայի թեմայով նկարչական մրցույթ, երաժշտական և պարային կատարումներ, երեխաները ներկայացրին բեմադրություն, տեղի ունեցավ նաև հեծանվաարշավ:
Նշենք, որ Մասիսն անդամակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը, որին անդամակցում են ևս 23 հայաստանյան համայնքներ:
Դաշնագրի շրջանակներում համայնքին աջակցություն է տրամադրում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM East) տարածաշրջանային ծրագիրը, որը ֆինանսավորվում է ԵՄ կողմից և իրականացվում է Արևելյան գործընկերության 6 երկրներում: Ծրագրի հիմնական նպատակներն են. Դաշնագրին անդամակցող համայնքների կարողությունների զարգացումը, իրազեկության բարձրացումը, տեխնիկական աջակցությունը համայնքներին Գործողությունների ծրագրերի մշակման, իրականացման և մշտադիտարկման գործում, շահառուների հետ կապերի ուժեղացում և դոնորների ներգրավումը: Դաշնագրի ազգային աջակիցներից է Հայաստանի համայնքների միությունը:
Մասիսում կազմակերպված միջոցառմանը քաղաքապետի պաշտոնակատար Նորայր Հակոբյանը կարևորեց այն, որ Մասիսն անդամակցում է Քաղաքապետերի դաշնագրին և պարտավորվել է մշակել և իրականացնել կայւն էներգետիկ զարգացման ռազմավարություն: Անդրադառնալով համայնքում կայուն էներգիայի օրվա կազմակերպմանը պրն Հակոբյանը հայտնեց, որ այն ունի իրազեկման նպատակ, որպեսզի Մասիսի բնակիչները տեղեկացված լինեն էներգախնայողության օգուտների և վերականգնվող էներգիայի աղբյուրների մասին:
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ազգային փորձագետ Հայաստանում Արտեմ Խարազյանը, անդրադառնալով «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրին, ասաց. «Սա մի ծրագիր է, որը կոչված է օգնել Հայաստանի համայնքներին մշակել և իրականացնել ռազմավարություն, որը թույլ կտա մինչև 2030 թվական նվազեցնել էներգասպառումը և ջերմոցային գազերի արտանետումները: 2013-ից մինչ այսօր այաստանում Դաշնագրին անդամակցում է 24 համայնք, և մենք օգնում ենք այդ համայնքներին ելակետային տվյալների ավաքագրման, էներգետիկ ծախսերի և արտանետումների գնաատման, ինչպես նաև արտանետումների նվազեցմանն ուղղված ծրագրերի մշակման գրծում: Անդամակցթյունը Դաշնագրում կարղ է հնարավրություն ընձեռնել համայնքին դառնալ ԵՄ դրամաշնրայինհային կամ վարկային ծրագրերի շաառու և իրականացնել ռազմավարությունում առաջարկվղ ծրագրերը»:
Միջոցառման ավարտից հետո հեծանվարշավի, նկարչական մրցույթի և բեմադրության բոլոր մասնակիցները հուշանվերներ ու հավաստագրեր ստացան Ծրագրի և համայնքապետարանի կողմից:
Քաղաքապետերի դաշնագիրը ԵՄ առաջին և ամենահավակնոտ նախաձեռնությունն է, որն ուղղակիորեն թիրախավորում է տեղական իշխանություններին և դրանց քաղաքացիներին՝ համաշխարհային կլիմայական փոփոխության դեմ պայքարի ղեկավարումը ստանձնելու հարցում:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct