Ամփոփելով ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը. Սևանում անցկացվեց 14 միջոցառում
19.06.2024
Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթն (EU Sustainable Energy Week) այս տարի անցկացվեց հունիսի 11-ից 13-ը՝ «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով:
Սևան համայնքը 4-րդ անգամ միացավ Կայուն էներգիայի շաբաթվան` ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո:
Էներգիայի շաբաթվա թեմային համահունչ նախապատրաստվել և անցկացվեցին մի շարք միջոցառումներ , որոնց մեկնարկը տրվեց մայիսի 27-ին:
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի այցելուների կենտրոնում ցուցադրվեց «Սիսակը, Միսակը ու կլիմայի փոփոխությունը» և «Սիսակն ու Միսակը շարունակում են հարմարվել կլիմայի փոփոխությանը» ֆիլմերը, որն ուղեկցվեց Գեղագիտական դաստիարակության ազգային կենտրոնի Սևանի մասնաճյուղի սաների նկարչական աշխատանքների ցուցադրությամբ:
Սևանի թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզում փոքրիկների հերթական օրն անցավ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում կազմակերպված սպորտլանդիայի անցկացմամբ:
Սևանի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցում թեմատիկ նկարչական աշխատանքների ցուցահանդեսը ևս մեկ հնարավորություն էր՝ բացահայտելու երեխաների թեմատիկ ընկալումները:
«Նկուղ» նորարարական հարթակում «Չվերականգնվող թե կայուն էներգիա» թեմայով բանավեճ-քննարկումը մի հարկի տակ էր հավաքել երիտասարդներին, որոնք ոչ միայն ներկայացրին իրենց դիտարկումները, այլ նաև հանդես եկան առաջարկություններով:
«Նկուղ» նորարարական հարթակում տեղի ունեցավ ևս մեկ միջոցառում. թղթի, պլաստիկի վերամշակման վարպետաց դասը համախմբեց պատանիներին և երիտասարդներին, որոնք հաճելին և օգտակարը համատեղեցին, իսկ վերջում կատարված աշխատանքների ցուցադրությամբ ամփոփեցին օրը:
Լճաշեն բնակավայրի «Մանչուկ» մանկապարտեզում հերթական զրույց-պարապմունքը թեմատիկ էր, որը կրում էր «Արևն ու կայուն էներգիան» խորագիրը:
Պարապմունքների շարքը լրացվեց Սևանի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզում, որտեղ անցկացվեց «Կանաչ էներգիան բնության մեջ» թեմայով բաց պարապմունք:
Լճաշեն բնակավայրի արվեստի դպրոցի սաները այցելուներին և հյուրերին դիմավորեցին «Կանաչ աշխարհ» խորագրով ցուցահանդեսով, որն ուղեկցվեց «Մենք և բնությունը» խորագրով ցերեկույթով:
Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից տարածքում Կայուն էներգիայի շաբաթվա հերթական օրն ամբողջացվեց ֆլեշմոբով: Մշակութային կենտրոնի սաները «Արևային աշխարհ» խորագրով ֆլեշմոբին մասնակից դարձրին նաև համաքաղաքացիներին:
Սևանի թիվ 4 «Գալիք» մսուր-մանկապարտեզում երեխաների պարապմունք – զրույցի թեման բնապահպանական էր, որը կրում էր «Պահպանենք մեր մոլորակը» խորագիրը:
Շաբաթվա հաջորդ միջոցառման հասցեն Սևանի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզն էր, որտեղ տեղի ունեցավ սպորտլանդիա:
Սևան քաղաքից մեկնարկած հեծանվարշավը վերջնագիծը հատեց Գագարին բնակավայրում: Պատանի հեծանվասերները ևս մեկ անգամ հիշեցրին ու կարևորեցին կայուն էներգիայի նշանակությունը, բնապահպանական խնդիրները:
«Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով նկարչական աշխատանքների մրցույթին ներկայացվեց 62 աշխատանք, որոնք ամփոփվեցին ստեղծված հանձնախմբի կողմից:
Մրցանակակիրներ դարձան Մանե Ղարիբյանը (12 տարեկան), Ջուլիետա Մուրադյանը (13 տարեկան), Սյուզի Մանուկյանը (12տարեկան), ամենաշատ հավանումների արժանացավ Մանե Ալավերդյանի աշխատանքը (480հավանում):
«Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով լուսանկարչական աշխատանքների մրցույթին ներկայացված 15 աշխատանքից լավագույնը ճանաչվեցին Արիանա Ղարիբյանի (10 տարեկան), Անուշ Ղազարյանի (11 տարեկան), Վիկտորյա Պետրոսյանի (12 տարեկան) աշխատանքները:
Կայուն էներգիայի շաբաթվա անմիջական մասնակից դարձավ շուրջ 765 երեխա, պատանի, երիտասարդ իսկ բազմաթիվ սևանցիներ վայելեցին շաբաթվա ընթացքում իրականացվող միջոցառումներն ու նախաձեռնությունները:
20:17
05 12 2024
Նոյեմբերի 30-ին Վանաձորում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում, անցկացվեց «Կանաչ և...
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
22
Nov
26
Oct
25
Oct