Կկազմակերպվի Դաշնագրին անդամակցող համայնքների ներկայացուցիչների ճանաչողական այց Ուկրաինա
14.02.2020
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակներում Դաշնագրին անդամակցող համայնքների համար կկազմակերպվեն ճանաչողական այցելություններ Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրների գործընկեր համայնքներ:
Ապրիլի 27-ից մայիսի 1-ը Գավառ, Տաշիր, Փարաքար, Իջևան և Գորիս համայնքների ներկայացուցիչները կայցելեն ուկրաինական Դոլինա և Լվով քաղաքներ:
Այցելությունների նպատակն է ստեղծել փորձի և գիտելիքների փոխանակման հնարավորություն Դաշնագրին անդամակցող «սկսնակ» (օրինակ՝ գործողությունների ծրագրեր մշակող կամ հաստատող) և «առաջադեմ» (օրինակ՝ գործողությունները արդեն իրականացնող և մշտադիտարկող) համայնքների միջև:
Տեղեկացնենք, որ համայնքները նախապես ներկայացրել են հայտեր, որոնք գնահատվել են աշխատանքային թիմի ղեկավարի, կարողությունների ամրապնդման համակարգողի և ծրագրի ազգային համակարգողի կողմից: Գնահատման արդյունքում ընտրվել են 5 համայնքներ՝ Գավառ, Տաշիր, Փարաքար, Իջևան և Գորիս:
Այցելություններին կմասնակցեն Դաշնագրին անդամակցող համայնքների մասնագետները:
Այցի ընթացքում կկազմակերպվեն հանդիպումներ էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի բնագավառում միջոցառումներ իրականացրած համայնքների, կազմակերպությունների ու մասնավոր կառույցների հետ, ինչպես նաև այցելություններ պիլոտային օբյեկտներ (օրինակ՝ ջերմամեկուսացված շենքեր կամ արևային կայաններ և այլն):
Հայաստանի համայնքների միությունը Դաշնագրի ազգային աջակիցներից է և գործընկեր կազմակերպությունը:
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելքը» (CoM East) ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից և իրականացվում է Արևելյան գործընկերության 6 երկրներում: Դաշնագրին միացել են ՀՀ 24 համայնքներ: Ծրագրի հիմնական նպատակներն են. Դաշնագրին անդամակցող համայնքների կարողությունների զարգացումը, իրազեկության բարձրացումը, տեխնիկական աջակցությունը համայնքներին Գործողությունների ծրագրերի մշակման, իրականացման և մշտադիտարկման գործում, շահառուների հետ կապերի ուժեղացում և դոնորների ներգրավումը: Քաղաքապետերի դաշնագիրը ԵՄ առաջին և ամենահավակնոտ նախաձեռնությունն է, որն ուղղակիորեն թիրախավորում է տեղական իշխանություններին և դրանց քաղաքացիներին՝ համաշխարհային կլիմայական փոփոխության դեմ պայքարի ղեկավարումը ստանձնելու հարցում:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct