Հայաստանում տեղական ժողովրդավարության իրականացման ու տեղական ինքնակառավարման սահմանադրական հիմքերի սահմանափակումները աննախադեպ ռիսկային են դառնում

Հայաստանում տեղական ժողովրդավարության իրականացման ու տեղական ինքնակառավարման սահմանադրական հիմքերի սահմանափակումները աննախադեպ ռիսկային են դառնում

18.02.2021

2020 թվականին COVID-19 պանդեմիան մարտահրավերներ առաջացրեց ժողովրդավարական ինստիտուտների համար աշխարհի բոլոր երկրներում։ Հայաստանի տեղական ինքնակառավարման ոլորտը նույնպես կրում է այդ հետևանքները։

Ցավոք, Հայաստանում արտակարգ դրության ու ռազմական դրության, ինչպես նաև առանձին քաղաքական որոշումների արդյունքում տեղական ժողովրդավարության սկզբունքներն առավել խոցելի են դարձել՝ առաջացնելով սահմանադրական իրավունքների խախտման ռիսկեր։

Պետք է արձանագրենք, որ մինչ այս պահը Հայաստանում մենք արդեն իսկ ունենք մի շարք համայնքներ, որոնց ավագանու և համայնքի ղեկավարների լիազորություններն ավարտվել են, իսկ նոր ընտրություններ արտակարգ դրության, ապա և ռազմական դրության պայմաններում չեն անցկացվում։ Մի շարք համայնքներում ՀՀ վարչապետի կամ մարզպետների կողմից նշանակվել են համայնքի ղեկավարի պաշտոնակատարներ։ Դրանց շարքում կան համայնքներ, որտեղ չկա ընտրված ավագանի, իսկ համայնքի ղեկավարը նշանակված է կենտրոնական իշխանությունների կողմից։

Առաջիկայում և հետագա ամիսներին նմանատիպ համայնքների թիվը կավելանա, ինչի արդյունքում փաստացի սահմանափակվում է նման համայնքների բնակիչների ինքնակառավարման սահմանադրական իրավունքը, խախտվում են Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի հիմնարար սկզբունքները։

Անցած տարիներին բազմիցս բարձրաձայնել ենք կենտրոնական իշխանությունների կողմից համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նշանակման հակասահմանադրականության վերաբերյալ, առաջարկել ենք օրենսդրական համապատասխան լուծումներ։ Այնուամենայնիվ, այդ պրակտիկան շարունակվում է, և գործող իրավակարգավորումների շրջանակներում, ռազմական դրության սահմանափակումների պայմաններում ավելի մեծ ծավալներ կստանա։

2020 թվականի հունիսի 18-ին, պանդեմիայի պայմաններում, առանց բավարար քննարկումների ու խորհրդակցությունների ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ ԱԺ-ն փոփոխություններ իրականացրեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում՝ սահմանելով ավագանիների համամասնական ընտրակարգ։ Դրանով հանդերձ, խախտվեցին բազմաթիվ համայնքապետերի ընտրվելու սահմանադրական իրավունքը բոլոր այն դեպքերում, երբ ավագանու լիազորություններն ավելի շուտ են ավարտվում, քան գործող համայնքի ղեկավարինը։

Առաջացած իրավիճակը հակասում է ՀՀ Սահմանադրության, Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի սկզբունքներին, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի «Տեղական ու ռեգիոնալ ընտրությունները ճգնաժամային իրավիճակներում» (2021) և «Ճգնաժամային իրավիճակներում Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի պահպանման ապահովման մասին» (2020) հանձնարարականների ոգուն։

Հայաստանի համայնքների միությունը մշակել է այս իրավիճակի հաղթահարելուն ուղղված օրենսդրական փոփոխությունների փաթեթ։

Փետրվարի 16-ին իրենց լիազորությունների ժամկետը լրացող ավագանիների լիազորությունը մինչև նորընտիր ավագանու ձևավորումը երկարաձգելու օրենսդրական նախաձեռնություն է շրջանառության մեջ դրվել նաև ՀՀ կառավարության կողմից։ Նույնը չի նախատեսվում համայնքների ղեկավարների պարագայում։ Լինելով մասնակի լուծում՝ այն խտրական վերաբերմունք է դրսևորում ընտրված համայնքապետերի նկատմամբ, ինչպես նաև  լիարժեք չի արձագանքում առաջացած մարտահրավերներին։

Ուստի, ՀՀ կառավարությանն ու ԱԺ խմբակցություններին կոչ եմ անում հրատապ օրենսդրական փոփոխություններով

  1. Վերացնել ՀՀ վարչապետի կամ մարզպետի կողմից համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու հակասահմանադրական նորմերը, համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նշանակման իրավասությունը ամրագրելով համայնքի ավագանուն։
  2. Սահմանել, որ արտակարգ դրության կամ ռազմական դրության, ինչպես նաև ցանկացած այն դեպքում, երբ անհնարին է անցկացնել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, կամ այդ մարմինների լիազորություննրն ավարտվում են ընտրությունների օրից ավելի վաղ, ապա այդ մարմինները պաշտոնավարում են մինչև նորընտրի ավագանու և/կամ համայնքի ղեկավարի պաշտոնավարման սկիզբը՝ ապահովելով տեղական ինքնակառավարման անընդհատությունը։

Էմին Երիցյան

Հայաստանի համայնքների միության նախագահ

18-ը փետրվարի, 2021թ.


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Գավառի, Սևանի և Մարտունի համայնքների երիտասարդների համար
«Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Գավառի, Սևանի և Մարտունի համայնքների երիտասարդների համար

20:34

18 11 2024

Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...

Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում
Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում

18:17

16 08 2024

Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում  «Քաղաքապետերի...

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:31

03 07 2024

Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...

Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:03

03 07 2024

Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...

Մրցանակաբաշխություն՝ Սևան համայնքում․ ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024
Մրցանակաբաշխություն՝ Սևան համայնքում․ ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024

21:19

02 07 2024

Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...

Մրցանակների հանձնման արարողություն Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում՝ Թալին համայնքում
Մրցանակների հանձնման արարողություն Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում՝ Թալին համայնքում

10:18

27 06 2024

Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...