Սպիտակ համայնքում պարգևատրվեցին «Ճգնաժամից դուրս՝ մաքուր էներգիա կանաչ վերականգնման և աճի համար» խորագրով նկարչական աշխատանքների մրցույթի հաղթողները

Սպիտակ համայնքում պարգևատրվեցին «Ճգնաժամից դուրս՝ մաքուր էներգիա կանաչ վերականգնման և աճի համար» խորագրով նկարչական աշխատանքների մրցույթի հաղթողները

20.07.2020

Սպիտակի համայնքապետարանը, միանալով «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2020»-ին,  հայտարարել էր «Ճգնաժամից դուրս` մաքուր էներգիա կանաչ վերականգնման և աճի համար» խորագրով նկարչական աշխատանքների մրցույթ: 

Մրցույթին մասնակցած մասնակցած «Սպիտակի գեղարվեստի դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի 14 մասնակիցներից երեքն արժանացել են մրցանակների.

1-ին տեղ. Մարինե Գրիգորյան 21տ. «Սպիտակի գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ

2-րդ տեղ. Սոֆիկ Մարության 14տ. «Սպիտակի գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ

3-րդ տեղ. Մարինե Շահբազյան 16տ. «Սպիտակի գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ

Հուլիսի 20-ին Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը հանդիպեց հաղթող մասնակիցներին, զրուցեց էներգախնայողության արդյունավետության բարձացմանն ուղղված միջոցառումների ու խնդիրների մասին, որից հետո հանձնեց մրցանակները: Պատվավոր երեք տեղերը զբաղեցրած մասնակիցներին և «Սպիտակի գեղարվեստի դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Գոհար Մանուշակյանին (մրցույթին ակտիվ մասնակցությունը կազմակերպելու համար) հանձնվեցին հավաստագրեր, ինչպես նաև առաջին տեղը զբաղեցրած մասնակցին հանձնվեց Հայաստանում Եմ պատվիրակության կողմից տրամադրված նվերների փաթեթ, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցներին` Սպիտակի համայնքապետարանի կողմից:

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանում անցկացվել է Հայաստանում Քաղաքապետերի դաշնագրի ակումբի չորրորդ հանդիպումը
Երևանում անցկացվել է Հայաստանում Քաղաքապետերի դաշնագրի ակումբի չորրորդ հանդիպումը

09:45

24 01 2025

Հունվարի 22-ին Երևանում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM...

«Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի և Ալավերդու դպրոցների աշակերտների համար
«Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի և Ալավերդու դպրոցների աշակերտների համար

20:17

05 12 2024

Նոյեմբերի 30-ին Վանաձորում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում, անցկացվեց «Կանաչ և...

«Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Գավառի, Սևանի և Մարտունի համայնքների երիտասարդների համար
«Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Գավառի, Սևանի և Մարտունի համայնքների երիտասարդների համար

20:34

18 11 2024

Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...

Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում
Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում

18:17

16 08 2024

Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում  «Քաղաքապետերի...

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:31

03 07 2024

Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...

Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:03

03 07 2024

Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...