Ուսուցողական սեմինար և ճանաչողական այցելություններ Քաղաքապետերի դաշնագիր նախաձեռնությանն անդամակցող համայնքների ներկայացուցիչների համար
24.06.2021
Հունիսի 23-24-ին Երևանում անցկացվել է «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնությանն անդամակցող համայնքների ներկայացուցիչների համար «Համայնքային կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրերի ֆինանսավորում, իրականացում և մշտադիտարկում. էներգաարդյունավետություն և վերականգնվող էներգիա» խորագրով ուսուցողական սեմինար:
Ուսուցողական սեմինարին մասնակցել են Սպիտակ, Վանաձոր, Տաշիր, Փարաքար, Մարտունի, Սևան, Գավառ, Իջևան, Ալավերդի, Երևան, Վարդենիս, Ջերմուկ, Աշտարակ, Վայք, Մասիս, Սիսիան համայնքների շուրջ 20 մասնագետներ:
Ուսուցողական սեմինարի առաջին օրը քննարկվել են համայնքների կողմից էներգետիկ և կլիմայական ռազմավարությունների մշակման, ֆինանսական, մշտադիտարկման թեմաներին, վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության խնդիրներին առնչվող հարցեր:
Հայաստանում ԵՄ պատվիրակության Միջազգային օգնության և համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջիոլին իր ողջույնի խոսքում կարևորել է այսպիսի ուսուցողական սեմինարների կազմակերպումը և նշել. «Այսպիսի սեմինարների կազմակերպումն առաջին հերթին կարևոր է այն առումով, որպեսզի բարձրացվի մարդկանց տեղեկացվածության աստիճանը, որպեսզի խթան հանդիսանա էներգաարդյունավետության և էներգախնայողության հարցում: Կարևորելով նշված ոլորտը՝ ԵՄ-ն մեծ աջակցություն է ցուցաբերում Հայաստանում այս գործընթացների զարգացման համար»:
Ծրագրի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը կարևորել է էներգաարդյունավետության ոլորտում Քաղաքապետերի դաշնագիր ծրագիրը. «Սա մի օրինակ է մեզ համար, մենք կարողանում ենք լայն տեսլականով նպատակներ դնել մեր առաջ և հասնել հաջողությունների: Եթե հետադարձ հայացք նետենք, կտեսնենք, որ մենք փոփոխությունների ենք հասել, որոնք ոչ միայն մասնավոր սեկտորում, հանրային կյանքում են, այլև անհատ մարդկանց կյանքում: Համայնքների միությունը հանձնառություն է վերցրել իր վրա տեղեկացվածության ապահովման առումով և Քաղաքապետերի դաշնագրի առումով, նմանապես ՀՀ կառավարությունն այս ոլորտում ունի հանձնառություն: Ուրախալի է, որ հանձնառությունը միասնական է»:
ՀՀ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը փաստել է՝ ունենք ակտիվ համայնքներ. նա օրինակ է բերեց Սպիտակ համայնքը. «Սպիտակում պետք է շարունակել ավանդույթները, որտեղ համայնքի ղեկավարի շնորհիվ մեծ հաջողություններ են գրանցվել: Ակտիվ են Արթիկ, Ապարան, Գավառ և մյուս համայնքները: Համայնքների կարողությունների զարգացումը կարևոր է, քանի որ այս խնդիրն իրոք գոյություն ունի»:
Սեմինար աշխատանքները շարունակվել են նաև հունիսի 24-ին: Կազմակերպվել են աֆոտովոլտային մոդուլներ արտադրող տեղական ընկերություն, ջերմամեկուսացված համայնքային շենքի, տանիք վրա տեղակայված ջրատաքացուցիչ համակարգի, անհատական (ինքնավար) ՖՎ համակարգի և առևտրային ՖՎ էլեկտրակայանի այցելություններ:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct