Աշխատանքային սեմինար «Քաղաքապետերի դաշնագիր» ծրագրի շրջանակում
24.05.2017
Մայիսի 22-23 տեղի ունեցավ «Համայնքային կառույցների ադապտացում և Արտանետումների ելակետային կադաստրի (ԱԵԿ), ինչպես նաև Կայուն էներգիայի զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրի մշակում (ԿԷԶԿՊԳԾ)» թեմայով երկօրյա ուսուցողական սեմինար և աշխատանքային քննարկում:
Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման հարցերի համակարգման բաժնի պետ Կարեն Բակոյանը:
Միջացառմանը մասնակցում էին Քաղաքապետերի դաշնագիրը ստորագրած համայնքների ներկայացուցիչները, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների, Էներգախնայողության հիմնադրամի ներկայացուցիչները, ինչպես նաև էներգետիկայի, էներգախնայողության և լուսավորության ոլորտների մի շարք փորձագետներ:
Քաղաքապետերի դաշնագիր կլիմայի և էներգետիկայի համար ծրագիրը համախմբում է տեղական իշխանություններին, որոնք կամավոր կերպով հանձնառում են իրենց համայնքներում ներդնել ԵՄ կլիմայի և էներգախնայողության նպատակները: Նոր ստորագրողները հանձնառել են կրճատել CO2 արտանետումները 30%-ով մինչև 2030 թվականը:
2016 թ. յոթ նոր հայկական համայնքներ միացան Քաղաքապետերի դաշնագրին: Ստորագրողները դեռ չեն անցել գործողությունների պլանի մշակմանը և աջակցության կարիք ունեն ոչ միայն համապատասխան համայնքային կառույցների ձևավորման (օրինակ էներգետիկ կառավարիչների նշանակում), այլև Արտանետումների ելակետային կադաստրի (ԱԵԿ), ինչպես նաև Կայուն էներգիայի զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրի (ԿԷԶԿՊԳԾ) մշակման գործում:
Սեմինարի առաջին օրվա դասընթացը հիմնված էր տեսական մոտեցումների վրա ՝ նպաստելու տեղական էներգետիկ կառավարման կառույցների ստեղծմանը, որին հաջորդեց պրակտիկ ուսումնական քննարկում:
Հայաստանում «Քաղաքապետերի դաշնագիր` Արևելք» ծրագրի փորձագետ Արտեմ Խարազյանը ներկայացրեց «Քաղաքապետերի դաշնագիրը հանուն կլիմայի և էներգիայի» ծրագրի նոր պարտավորություններն ու մարտահրավերները, ինչպես նաև անդրադարձ կատարեց նոր Դաշնագրի անբաժանելի մաս հանդիսացող հարմարվողականության բաղադրիչին:
Աշխատանքային ժողովի ընթացքում մեկընդմեջ հարցաթերթիկների միջոցով անցկացվեց մասնակիցների նախնական և ձեռքբերված գիտելիքների ստուգում:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct