Սեմինար-վերապատրաստումներ համայնքի ղեկավարների, ավագանու անդամների և համայնքային ծառայողների համար

Սեմինար-վերապատրաստումներ համայնքի ղեկավարների, ավագանու անդամների և համայնքային ծառայողների համար

24.09.2020

Հայաստանի համայնքների միությունը Վիշեգրադի միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Համագործակցություն քաղաքների կայուն զարգացման ուղղությամբ. ընդհանուր մարտահրավերներ, ընդհանուր լուծումներ» ծրագիրը:

Ծրագրի գործընկերներն են Լեհաստանի քաղաքների ասոցիացիան, Սլովակիայի քաղաքների միությունը, Հունգարիայի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիան, Չեխիայի Ռադլոյի քաղաքապետարանը:

Ծրագրի նպատակներն են՝

1. Աջակցել համայնքներին քաղաքական պաշտոնյաների և աշխատակազմերի կարողությունների զարգացման հարցում:

2. Նպաստել Հայաստանի և V4 երկրների համայնքների միջև փորձի փոխանակմանը:

3. Նպաստել ասոցիացիաների և քաղաքապետարանների միջև համագործակցությանը՝ հիմնված փորձաքննության փոխանակման վրա:

4. Աջակցել խելացի քաղաքների զարգացմանը՝ օգտագործելով V4 երկրների հաջողված փորձը:

Ծրագրի շրջանակներում ս.թ. հոկտեմբերի 8-ին և 9-ին իրականացվելու են 1 օր տևողությամբ սեմինար-վերապատրաստումներ համայնքի ղեկավարների, ավագանու անդամների և համայնքային ծառայողների համար:

Հաշվի առնելով ՀՀ պարետի՝ COVID-19-ի հետ կապված սահմանափակումների մեղմացումները՝ սեմինար-վերապատրաստումները կանցկացվեն ֆիզիկական հանդիպման ձևաչափով:

Սեմինար-վերապատրաստումները կանցկացվեն ԱՆԻ ԳՐԱՆԴ ՀՈԹԵԼ ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ՝ ժամը 10:00-18:00:

Վերապատրաստումները կանցկացվեն՝ ապահովելով 1,5 մետր հեռավորությունը: Մասնակիցները իրենք կամ համայնքի միջոցներով են հոգում սեմինարի վայր ժամանելու և մեկնելու տրանսպորտային ծախսերը։ Սեմինարների ընթացքում կազմակերպիչները կապահովեն սուրճի և ճաշի ընդմիջումները։

Սեմինարները հեռավար կանցկացվեն Սլովակիայի քաղաքների միության փորձագետ Զուզանա ՀՈՒԴԵԿՈՎԱՆ և Հունգարիայի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիայի փորձագետ Կատալինա ՍԱԲՋԱՆԸ:

Մասնակիցները կվերապատրաստվեն այնպիսի թեմաներով, ինչպիսիք են խելացի և նորարար քաղաքներ, քաղաքների կայուն զարգացում, մարտահրավերներ, որոնք առկա են քաղաքային տարածքներում՝ կլիմայի փոփոխություն, ազդեցություն և դիմադրողականություն: Սեմինար-վերապատրաստումների ընթացքում կներկայացվի եվրոպական լավագույն փորձը:

Վերապատրաստումների ընթացքում բարձր ակտիվություն և նախաձեռնողականություն դրսևորած ծրագրի կողմից ընտրված մասնակիցները ճանաչողական այցով ԿՄԵԿՆԵՆ ԼԵՀԱՍՏԱՆ՝ ուսումնասիրելու տեղական փորձը:

Սեմինար-դասընթացներին մասնակցել ցանկացողները պետք է լրացնեն առցանց հայտ: https://docs.google.com/forms/d/1pEYs532_lSM6WCQu3Rlid7rKiwtjYFT4FUKXVOSft-g/edit

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Հայտ լրացնելը դեռ չի հավաստում Ձեր մասնակցությունը։ Ձեր հայտերի հիման վրա կազմակերպիչները կկայացնեն համապատասխան որոշում և կուղարկեն գրավոր հրավեր, որը կներառի նաև մասնակցության վերաբերյալ այլ մանրամասներ։

Հայաստանի համայնքների միություն


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Գավառի, Սևանի և Մարտունի համայնքների երիտասարդների համար
«Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Գավառի, Սևանի և Մարտունի համայնքների երիտասարդների համար

20:34

18 11 2024

Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...

Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում
Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում

18:17

16 08 2024

Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում  «Քաղաքապետերի...

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:31

03 07 2024

Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...

Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:03

03 07 2024

Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...

Մրցանակաբաշխություն՝ Սևան համայնքում․ ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024
Մրցանակաբաշխություն՝ Սևան համայնքում․ ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024

21:19

02 07 2024

Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...

Մրցանակների հանձնման արարողություն Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում՝ Թալին համայնքում
Մրցանակների հանձնման արարողություն Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում՝ Թալին համայնքում

10:18

27 06 2024

Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...