Կուսակցությունների ֆինանսավորման խնդիրները, կանանց քվոտան, ընտրության օրվա ընթացակարգերի միասնականացման հարցերը՝ ԵԽ Կոնգրեսի դիտանկյունում՝ Բեռլինում կայացած ընտրությունների օրինակով
24.03.2023
Ստրասբուրգում մարտի 21-23-ն անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 44-րդ նստաշրջանի ընթացքում Կոնգրեսն ընդունել է առաջարկություններ Բեռլինում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ։
Նշենք, որ Կոնգրեսի 14 հոգանոց պատվիրակությունը դիտորդական առաքելություն է իրականացրել Բեռլինում փետրվարի 12-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում։
Կոնգրեսի դիտորդներն այցելել են 80 ընտրական տեղամասեր։
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) խոսնակ Վլադիմիր Պրեբիլիչը հայտարարել է, որ Բեռլինում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները եղել են լավ կազմակերպված և թափանցիկ։
Ընդհանուր առմամբ դրական դիտարկումներին զուգահեռ զեկուղոցը նշել է, որ անհրաժեշտ է միասնականացնել ընտրությունների օրվա ընթացակարգերը, ջանքեր են անհրաժեշտ քարոզարշավի և կուսակցությունների ֆինանսավորման կարգավորող դաշտն ուժեղացնելու, բոլոր թեկնածուների համար թափանցիկություն և հավասար պայմաններ ապահովելու համար: Ըստ զեկուցողի՝ կուսակցական ցուցակներում կանանց համար 40% քվոտա պետք է մտցվի՝ ընտրություններին մասնակցող կանանց թիվը մեծացնելու համար:
Չնայած 2023 թվականին Բեռլինում կայացած ընտրությունների՝ ընդհանուր առմամբ դրական գնահատականին, զեկուցողն առաջարկել է բոլոր ընտրատարածքներում ներդնել քվեարկության օրվա ավելի միասնական չափորոշիչներ, մասնավորապես՝ կապված քվեատուփերի ամրակայուն կնքման, քվեատուփերի ձևավորման, ընտրական նյութերի հանձնման, ինչպես նաև ընտրողների ինքնությունը պարզելու և նրանց ստորագրություններ ձեռք բերելու գործընթացի հետ կապված: Վլադիմիր Պրեբիլիչը նաև հավելել է․ «Ընտրատեղամասերի հասանելիությունը պետք է ապահովվի բոլոր ընտրողների համար՝ անկախ անձամբ քվեարկության այլընտրանքներից»։
09:45
24 01 2025
Հունվարի 22-ին Երևանում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM...
20:17
05 12 2024
Նոյեմբերի 30-ին Վանաձորում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում, անցկացվեց «Կանաչ և...
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22
Nov
26
Oct
25
Oct