ՀՀՄ պատվիրակությունը Ինքնակառավարման մարմինների միջազգայնացման հանդիպումներին Փարիզում
11.10.2017
Հոկտեմբերի 9-ից հոկտեմբերի 10-ը Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը մասնակցեց Փարիզում կայացած տարածքային տարածքային ինքնակառավարման մարմինների միջազգայնացման հանդիպումներին
2010 թվականից Ֆրանսիայի միավորված քաղաքների կողմից կազմակերպվող ամենամյա այս ֆորումը դարձել է ապակենտրոնացված համագործակցության աշխարհում մշտական իրադարձություն:
Այս հանդիպումների միջոցով Ֆրանսիայի միավորված քաղաքներ ասոցիացիան ցանկանում է նպաստել բոլոր ոլորտներում ֆրանսիական և օտարերկրյա ինքնակառավարման մարմինների միջև ավելի լավ փոխըմբռնմանը և ավելի սերտ համագործակցությանը:
2017 թ. Հանդիպումների թեման կենտրոնացած է եղել տեղական և տարածքային իշխանությունների միջազգայնացման վրա:
Այս հանդիպումները կազմակերպվել էին Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության, ֆրանսիական Զարգացման գործակալության և Եվրոպական հանձնաժողովի կողմից աջակցվող Պլատֆորմա ցանցի հետ համագործակցությամբ:
Այս հանդիպումների շրջանակում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ «Հայաստան» խմբի հանդիպումը, որը նախագահում էր Օ-դը-Սեն դեպարտամենտի Գլխավոր Խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը:
09:45
24 01 2025
Հունվարի 22-ին Երևանում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM...
20:17
05 12 2024
Նոյեմբերի 30-ին Վանաձորում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում, անցկացվեց «Կանաչ և...
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22
Nov
26
Oct
25
Oct