Տեղի կունենա Եվրոպայի խորհրդի կոնգրեսի 6-րդ կանոնադրական ֆորումի հեռավար հանդիպումը
08.02.2021
Փետրվարի 12-ին տեղի կունենա Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) Կանոնադրական ֆորումի հեռավար հանդիպումը:
Կանոնադրական ֆորումի անդամները կքննարկեն «Կոնգրեսի կանոնների և ընթացակարգերի վերանայում. Էթիկական դրույթներ» թեմայով զեկույցը: Այն կներկայացնեն համազեկուցողներ Լիզա Անսալան (Ֆինլանդիա), Հարալդ Սոնդերեգերը (Ավստրիա), Թամար Թալիաշվիլին (Վրաստան):
Հանդիպման ընթացքում հաստատման կներկայացվի Հունգարիայում Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի դրույթների իրականացման մոնիտորինգային զեկույցը:
Կանոնադրական ֆորումի ընթացքում հատուկ անդրադարձ կկատարվի նաև տեղական մակարդակում երիտասարդների աշխատանքին, ներգրավվածությանը: Այս թեմայով զեկուցմամբ հանդես կգան համազեկուցողներ Թոմաս Անդերսոնը (Շվեդիա) և Իլսուր Մետչինը (ՌԴ):
Նախատեսված է նաև «Մայրաքաղաքների կարգավիճակը» թեմայով զեկույցի քննարկում:
Կանոնադրական ֆորումը հանդես է գալիս ԵԽ Կոնգրեսի անունից: Կանոնադրական ֆորումի անդամներն են բոլոր ազգային պատվիրակությունների ղեկավարները և Բյուրոյի անդամները: Կոնգրեսի հեռացող նախագահը, հանձնաժողովների նախագահները և քաղաքական խմբերի ղեկավարները ֆորումին մասնակցում են առանց ձայնի իրավունքի:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct