Ապրիլի 21-ը՝ ՌԴ տեղական ինքնակառավարման օր
21.04.2020
Ապրիլի 21-ը ՌԴ-ում նշվում է որպես Տեղական ինքնակառավարման օր: Այն երկրում նշվում է 2013 թվականից:
Ինչպես նշված է ՌԴ նախագահի որոշման մեջ՝ երկրում Տեղական ինքնակառավարման օրը նշելու նպատակն է «բարձրացնել տեղական ինքնակառավարման համակարգի դերն ու նշանակությունը, զարգացնել ժողովրդավարությունը և քաղաքացիական հասարակությունը»:
Որպես Ռուասատանում տեղական ինքնակառավարման օր՝ ապրիլի 21-ի ընտրությունը պատահական չէ: Դեռ 1785 թվականին՝ ապրիլի 21-ին, Եկատերինա 2-րդի կողմից այս օրը ստորագրվում էին «Արժանիքի վկայագրեր», որոնք տրվում էին քաղաքներին արժանապատիվ աշխատանքի համար : Հենց վկայագիր տալու ավանդույթն էլ ըստ էության հիմք դրեց ՌԴ-ում տեղական ինքնակառավարման մասին օրենսդրության զարգացմանը:
Տեղական ինքնակառավարման հետագա զարգացումը կապված է Ալեքսանդր 2-րդի հողային և քաղաքային ռեֆորմների հետ:
1917 թվականի հեղափոխությունից հետո տեղական ինքնակառավարման գաղափարը մոռացվել էր մինչև 1980-ականները, երբ երկրում սկսվեցին պետական իշխանության բարեփոխումներ: Եվ արդեն 1993-ին ընդունված ՌԴ Սահանադրությամբ սահմանվեց տեղական ինքնակառավարման ինքնուրույնությունը: Այս համակարգը ՌԴ-ում զարգանում և բարեփոխումների է ենթարկվում մինչև այսօր:
09:45
24 01 2025
Հունվարի 22-ին Երևանում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM...
20:17
05 12 2024
Նոյեմբերի 30-ին Վանաձորում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում, անցկացվեց «Կանաչ և...
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22
Nov
26
Oct
25
Oct