ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնությանն անդամակցող համայնքները ներկայացրել են իրենց նախընտրած թեմաները՝ կարողությունների ամրապնդման հաջորդ ուսուցողական սեմինարի համար
10.04.2023
Կարևորելով «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանն անդամակցող համայնքներում էներգետիկ կառավարման համակարգի ներդրման և համայնքային էներգետիկ կառավարիչների ինստիտուտի ձևավորման խնդիրը և դիտարկելով էներգետիկ կառավարումը՝ որպես համայնքային էներգետիկ ռազմավարությունների մշակման, իրականացման և մշտադիտարկման հիմնական գրավականներից մեկը, ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակներում կազմակերպվող կարողությունների ամրապնդման հաջորդ ուսուցողական սեմինարը նվիրված կլինի այս թեմային:
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի հայաստանյան գործընկերները Հայաստանի համայնքների միությունն է։
Միջոցառումը մասնակիցների համար առավել տեղեկատվական և օգտակար դարձնելու համար ծրագրի կողմից որոշում է կայացվել սեմինարի օրակարգը ձևակերպել այնպես, որ այն հնարավորինս արտացոլի համայնքային էներգետիկ կառավարման հետ կապված Հայաստանում Դաշնագրին անդամակցող համայնքներին հետաքրքրող հարցերի շրջանակը:
Այդ նպատակով կազմակերպվել է առցանց հարցում։
Հարցման արդյունքում նույնականացվել են համայնքային էներգիայի կառավարման կարևորագույն ուղղությունները և առաջարկվող թեմաներն՝ ըստ կարևորության հետևյալ կերպ.
Էներգետիկ կառավարումը էլեկտրասպառող ենթակառուցվածքներում (օրինակ՝ փողոցային լուսավորության համակարգում)` 11 միավոր:
ԵՄ երկրներում համայնքային էներգիայի կառավարման արդյունավետ համակարգի ստեղծման օրինակներ՝ 10 միավոր:
Համայնքային էներգետիկ կառավարման քաղաքականության ձևավորում՝ 8 միավոր:
Աշխատանքի պլանավորում և կազմակերպում, գործողության ծրագրի մշակում՝ 8 միավոր:
Էներգետիկ կառավարումը շենքերում՝ 8 միավոր:
Արևելյան գործընկերության երկրներում համայնքային էներգիայի կառավարման արդյունավետ համակարգի ստեղծման օրինակներ՝ 8 միավոր:
Ելակետային իրավիճակի գնահատում և էներգետիկ կառավարման խնդիրների ձևակերպում և ընկալում` 7 միավոր:
Էներգիայի օգտագործման կառավարում մոնիտորինգի և հաշվառման միջոցով՝ 7 միավոր:
Էներգիայի կառավարման առավելությունները՝ 7 միավոր:
Կազմակերպչական կառույցների ստեղծում, էներգետիկ կառավարչի նշանակում՝ 6 միավոր:
Ինչպե՞ս սահմանել էներգախնայողության թիրախները կամ էներգասպառման սահմանաչափերը՝ 6 միավոր:
Շենքերում էներգետիկ աուդիտի անցկացման կարգը՝ 4 միավոր:
Որոշ մասնակիցների կողմից առաջարկվել են նաև հետևյալ հավելյալ թեմաներ.
ԵՄ երկրներում էներգիայի կառավարման տեղեկատվական համակարգի (EMIS) կիրառման հաջողված փորձի ներկայացում:
Տեղական էներգիայի արտադրությունը որպես համայնքային էներգետիկ կառավարման բաղադրիչ:
Էներգիայի կառավարում տրանսպորտում:
Այսպիսով, երկրորդ ուսուցողական սեմինարի օրակարգը (անհրաժեշտության դեպքում նաև հաջորդ սեմինարների օրակարգերը) կձևավորվի՝ հաշվի առնելով ստացված արդյունքները:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct