Հանրային լսում Գյումրիում՝ տրանսպորտային ռազմավարության և գործողությունների ծրագրի նախագիծը ներկայացնելու նպատակով
01.08.2022
Հուլիսի 28-ին Գյումրու համայնքապետարանում Վանաձորի, Գյումրու և Լեհաստանի Պիլա քաղաքների համայնքապետարանների համագործակցությամբ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ), ABC.GoV: Alliance for Better City Governance) ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել հանրային բաց լսում և քննարկում։
Նպատակն էր Գյումրի համայնքում տրանսպորտային ռազմավարության և գործողությունների ծրագրի նախագիծը ներկայացնել ՏԻՄ-ին և հանրությանը։ Որպես զեկուցող հանդես է եկել «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ), ABC.GoV: Alliance for Better City Governance) ծրագրի «տրանսպորտային հարցերով փորձագետ Դավիթ Մելքոնյանը։
Ողջույնի խոսքով հանդես է եկել Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Քննարկմանը մասնակցել են Գյումրի համայնքի ավագանու անդամներ, համայնքապետարանի տրանսպորտի բաժնի պետը և աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տրանսպորտի ոլորտի խոշոր արտադրող «Յութոնգ» ընկերության ներկայացուցիչներ, ԿԿԿ Դաշինք ծրագրի ղեկավար Նատալյա Լափաուրին, ծրագրի աշխատակազմը և քաղաքացիներ։
Վանաձորի, Գյումրու և Լեհաստանի Պիլա քաղաքների համայնքապետարանների համագործակցությամբ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ), ABC.GoV: Alliance for Better City Governance) ծրագրի բաղադրիչներից մեկը Վանաձոր և Գյումրի քաղաքներում հանրային տրանսպորտի համակարգի բարելավումն է, որին հասնելու նպատակով մշակվել է տրանսպորտային ռազմավարության և գործողությունների ծրագրի նախագիծ։ Նշված փաստաթղթի նպատակն է Գյումրի և Վանաձոր համայնքներում ներդնել արդյունավետ և բարձր արտադրողականությամբ ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանց՝ հիմքում դնելով անվտանգ, էկոլոգիապես մաքուր և սպասարկման բարձր որակ ապահովող տրանսպորտային միջոցների շահագործման անհրաժեշտությունը, ինչպես նաև ներդնել ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների միջազգային չափանիշներին համապատասխան տոմսավավերացման էլեկտրոնային համակարգ։
Հանրային լսման արդյունքները կհրապարակվեն առաջիկայում։
09:45
24 01 2025
Հունվարի 22-ին Երևանում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM...
20:17
05 12 2024
Նոյեմբերի 30-ին Վանաձորում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում, անցկացվեց «Կանաչ և...
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22
Nov
26
Oct
25
Oct